Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասին
Ես գտնվում եմ Վաշինգտոնում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունում: Ժամեր առաջ մենք ունեցանք հանդիպում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և նրա գլխավորած պատվիրակության հետ, քննարկեցինք երկկողմ հարաբերություններում առկա դինամիկան, առկա նախաձեռնությունները, ուրվագծեցինք որոշ նոր անելիքներ, խոսեցինք մեր ռազվամավարական գործընկերությունից՝ առաջիկայում սպասվող այցերից, հանդիպումներից, ձեռնարկներից:
Մեծապես կենտրոնացանք օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման վրա, մասնավորապես հաստատեցինք TRIPP իրականացման շրջանակը: Սա չափազանց կարևոր փաստաթուղթ է, շոշափում է հասարակության համար զգայուն հարցեր, հետևաբար մենք անհրաժեշտ համարեցինք ուղիղ եթերում անդրադառնալ այդ փասթաթղթին, ներկայացնել այն, հանդես գալ որոշ դեպքերում մեկնաբանություններով: Այս մասին TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին ասուլիսում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հիշում եք հարգելի հայրենակիցներ, օգօստոսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի, Ալիևի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված հռչակագրում սահմանվեցին խաղաղության և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքները, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ընդգծվեց փոխադարձությունը: Նշվեց նաև, որ սահմանվելու է TRIPP՝ Թրամփի ուղի հանուն խաղաղության և բարգավաճման: Անցել է ընդամենը 5 ամիս, և մենք ամերիկյան կողմի հետ բանակցություններում հաջողել ենք շատ ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, հիմնադրման ձևին: Սա նշանակալի ու շահեկան փաստաթուղթ եմ համարում, վստահեցնում եմ, որ այն, ինչ բոլորիս հետաքքրիր է՝ մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է: Հետագայում մյուս կանոնադրական փասթաթղթերում իրավական տեքստ կլինի, իհարկե, այն ինչ որ կլինի՝ չի կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված պայմաններից»,- նշել է նա:
Անդրադառնալով փասթաթղթին՝ Միրզոյանը շեշտել է, որ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը:


















































Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն. Միրզոյան
Հարցեր կան, աշխատանք կա առջեւում, շատ անելիք կա. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի սահմանազատում, պետք է կառուցվի սահմանային անցակետ․ հողը պատկանելու է ՀՀ–ին․ Արարատ Միրզոյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...