Ամերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետով
Ակնկալվում է, որ ամերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետով։ Այս մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո հրապարակված տեսանյութում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով համաձայնության հիմնական պայմանները։ Նրա խոսքով՝ Հայաստանը ԱՄՆ-ին կառաջարկի TRIPP-ի զարգացման ընկերության բաժնեմասի 74 տոկոսը՝ իր մոտ պահելով 26 տոկոսը։
«Ակնկալվում է, որ համագործակցությունը կարող է երկարաձգվել ևս 50 տարով։ Ինչպես ընդունված է նմանատիպ պայմանագրերում, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա և կողմերը գոհ լինեն համագործակցությունից, այն շարունակվում է, իսկ առարկության դեպքում՝ դադարեցվում»,– պարզաբանել է Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ ներկայում նախատեսվում է, որ 49 տարվա ավարտից հետո համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի Կառավարությանը կհատկացվի լրացուցիչ սեփականություն, և ՀՀ մասնաբաժինը կկազմի 49 տոկոս։
«Այսպիսով, առաջին 49 տարիների ընթացքում ԱՄՆ-ն կունենա 74 տոկոս բաժնեմաս, իսկ Հայաստանը՝ 26 տոկոս։ Եթե կողմերից որևէ մեկը չառարկի երկարաձգմանը, համաձայնությունը կշարունակվի ևս 50 տարով, և արդեն երկրորդ փուլում՝ 50-րդ տարուց մինչև 99-րդ տարին, Հայաստանի բաժնեմասը կբարձրանա՝ դառնալով 49 տոկոս»,– նշել է Միրզոյանը։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով