ԱԺ պատգամավորներն առնվազն տղամարդկային արժանապատվության և մարդկային ինքնասիրության պակաս ունեն
Փաստ է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Օմեգա» ծածկանվան տակ գործող գործակալ է եղել, եթե ԱԺ պատգամավորը, անկախ նրանից, թե որ ֆրակցիայի պատգամավոր է, իր համար նորմալ է, որ ինքը նստած է թուրքի գործակալի ենթակայության ներքո, ինքն առնվազն տղամարդկային արժանապատվության և մարդկային ինքնասիրության պակաս ունի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
«Եթե ընդդիմադիրներն այդ խաղի կանոններով շարունակում են խաղալ, երբ բացահայտվել է, որ Արարատ Միրզոյանը գործակալ է, մի թուրքի գործակալ էլ իրենք են, եթե դա իրենց համար նորմալ է, եթե որևէ մեկը մի գործընթաց չի ուզում սկսել: ԱԺ ոչ մի պատգամավոր ոչ մի գործընթաց չի ուզում սկսել, բա ի՞նչ ենթադրի այս ժողովուրդը, մտածում են, որ մի գործակալ էլ դուք եք, բոլորդ նստած, հարկերը հավաքում են, ձեզ աշխատավարձ են տալիս, բարձր պարգևավճար են տալիս, լռում եք»,- նշեց նա:
Խոսելով Մակունցի՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու վերաբերյալ տեղեկությունների մասին՝ Միհրան Հակոբյանն ասաց, որ մեզ չպետք է հետաքրքրի, թե Ամերիկայի դեսպան ով է նշանակվելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն վերջացած է.
«Մենք պետք է մտածենք՝ ուզու՞մ ենք պետություն ունենալ, եկեք մտածենք՝ ոնց ենք ստեղծում պետություն, և այնտեղ Նիկոլ Փաշինյանի «բանդան» տեղ չունի: Եթե Նիկոլ Փաշինյանի նման մեկը կարող է լինել վարչապետ, Մակունցն էլ կարող է լինել ԱՄՆ դեսպան, ինչի՞ վրա եք զարմանում»:
Հակոբյանի խոսքով՝ բոլոր այն դեսպանները, որոնք կապիտուլյացիայի ստորագրումից հետո հրաժարական չեն տվել, իրենք ակադեմիական համակարգում տեղ ունենալ չեն կարող և չեն կարող ասել՝ որ երկիրն են ներկայացրել, դա տոտալ անգրագիտություն է:
«1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից հետո դեսպանը քաղաքական պաշտոն է: Նա երկիր չի ներկայացնում, նա քաղաքական ռեժիմ է ներկայացնում, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Նիկոլ Փաշինյանի անձնական ներկայացուցիչն է, վարչապետի և որևիցե մեկի մտքով թող չանցնի ասել, թե մենք պետություն ենք ներկայացրել, նրանց ականջներից բռնած գցելու ենք փողոց»:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP