Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն հողատուի հեռացումն իշխանությունից եւ գերիների վերադարձը։
Մնացած օրակարգերն անիմաստ են ու կեղծ՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, դեսպանների փոփոխություն, խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում կամ ԲԴԽ անդամների ընտրություն։
Հետեւաբար՝ բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում:
Մոլորություն է այս հողատու ռեժիմից ազգային ու պետական շահը սպասարկող քայլ ակնկալել։
Ուստի ազգային ներուժը պետք է կենտրոնացնել միմիայն այդ ուղղությամբ։
Ինչպե՞ս։ Ե՞րբ։
Սրանք են այն հարցերը,որոնց պատասխանները գտնելու համար պարտավոր ենք լարել մեր միտքը։
Թե չէ հողատուն «պետրոսին» նախարար նշանակեց, իսկ «պողոսին»՝ դեսպան թեմաները, ինչպես կասեր դասականը՝ «քամի» են»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին