Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի փաստաբանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը։
Նրա փոխանցմամբ՝ Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել վկայի դատավարական կարգավիճակով, սակայն գաղտնիք չէ, որ գործնականում քրեական հետապնդման մարմինները վկայի կարգավիճակում հրավիրում են հարցաքննության, ապա ձերբակալում։
Փաստաբանը նշեց, որ քննիչը չի տեղեկացրել, թե ինչ փաստի առթիվ հարուցված քրեական գործով է Հակոբյանը հրավիրվել հարցաքննության, նաև չի պարզաբանել, թե արդյոք Հակոբյանը պետք է հարցաքննվի կասկածանքի շուրջ՝ վկայի կարգավիճակով։
Նշենք, որ Վահե Հակոբյանի փաստաբանական թիմը դեռևս օրեր առաջ էր ահազանգել՝ Հակոբյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին՝ նշելով, որ տեղեկություններ ե ստացել առ այն, որ իրավապահներին հրահանգ է իջեցվել քրեական հետապնդում հարուցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ եւ զրկել նրան ազատությունից։ Փաստաբանական թիմը հայտարարել էր, որ իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլև կասեցնել Վ. Հակոբյանի քաղաքական գործունեությունը։
Ըստ փաստաբանի, այն, որ քննիչը նույնիսկ չի պարզաբանել, թե ինչ գործով է Հակոբյանը հրավիրվել հարցաքննության, արդեն իսկ վկայում է այն մասին, որ գործընթացը հեռու է իրավական տիրույթից և վերջինիս նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ըստ փաստաբանի՝ իրականացվող քաղաքական հետապնդումը կարող է կապված լինել ՀՀ իշխանության հասցեին Հակոբյանի կողմից հնչեցվող խիստ քննադատությունները։
Նշենք, որ Հակոբյանն ամիսներ առաջ հրավիրվել է հարցաքննության՝ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով։
Ըստ ծանուցագրի՝ Հակոբյանը նախաքննական մարմին կներկայանա հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP