Օնիկ Գասպարյան, դիմում եմ Ձեզ, ինչ-որ ձևով մեզ տեղեկություն փոխանցեք (տեսանյութ)
Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, քիչ առաջ ֆեյբուքյան ուղիղ եթերում ասաց, որ վերջին օրերին Երևանում է եղել, հանդիպումներ է ունեցել տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի: Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ երեկ երեկոյան կրկին վերադարձել է Ստեփանակետ և տեղեկացել, որ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական խմբերը 6 մարմին են դուրս բերել, ապա շեշտեց, որ, մարմինների դուրս բերման մասով, գրեթե բոլոր տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացվել են և հիմա ինֆորմացիայի կարիք ունեն. «Տարածքների մեծ մասում որոնողական աշխատանքները համարյա ավարտված են: Դիմում եմ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, խնդրում եմ, եթե իրենց սպայական կազմից սկսած՝ ամենաներքևի օղակից մինչև ամենաբարձր օղակը, եթե ունեն զինվորականներ, սպաներ, որոնք տեղյակ են, գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն, կապնվեն մեզ հետ, գան տեղեկությունները հայտնեն…»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում