Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այլեւս չեն ընտրի, ու այն փաստացի կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նշենք, որ դեռեւս դեկտեմբերի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Քվեարկությանը մասնակցել էին 84 պատգամավոր, կողմ էին քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամեն գնով ցանկանում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը, որպեսզի այդ պաշտոնում ինքը ընտրվեր:
Սակայն, արի ու տես, իշխանականները պարզել են, որ Կարապետյանը այդքան ձայն չի կարող հավաքել, քանի որ խմբակցության մեծամասնությունը Կարապետյանին սրերով է ընդունում, լավ փոխհարաբերություններ չունի նրա հետ, ինչի համար իշխանականները կհայտնվեն անցանկալի վիճակում:
Դրա համար եկել են այն եզրակացության, որ ավելի լավ կլինի՝ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ նաեւ մեծ խնդիր է առաջանալու այն պարագայում, երբ իշխանությունը ընդդիմությունից «խլի» Դոնթի բանաձեւով ընդդիմությանը պատկանող հանձնաժողովը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP