Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել
«Ժողովուրդը» գրում է. «Բազմաբնակարան շենքերում տեղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար: Երևանի քաղաքապետ Հայկ Հարությունի «մահվան վերելակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է:
ArmLur.am-ը տևական ժամանակ է՝ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից. Նոր վերելակները կամ չեն աշխատում, կա՛մ էլ դադարներով են աշխատում: Շարուրի 24/2 շենքի չորրորդ մուտքի փոքրիկ բնակիչներ 12-ամյա Անգելինան և 9-ամյա Կատրինն այլ տարբերակ են մտածել իրենց բնակարան հասնելու համար, աղջիկներն օգտվում են 10-հարկանի շենքի տանիքից:
Նշենք, որ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված վերելակների մատակարարման մրցույթի հաղթող էր դարձել «Մոգիլյովլիֆտմաշ» բելառուսական ձեռնարկությունը: Անցյալ տարվա պայմանագրի շրջանակներում ձեռնարկությունն արդեն Երևան է մատակարարել պայմանագրով նախատեսված 500 վերելակ, որոնց հիմնական մասն արդեն տեղադրվել է քաղաքի բազմաբնակարան շենքերում:
Հին վերելակները նորով փոխարինելու գործընթացին Երևանի քաղաքապետն անդրադարձել է Նաև իր՝ 2020 թվականին կատարած աշխատանքների կարճ հաշվետվության մեջ: Ըստ քաղաքապետարանի՝ 2020-ին փոխարինվել է 500 վերելակ, ծրագիրը շարունակվելու է նաև ընթացիկ տարում: Բայց AгmLur.am-ը բնակիչներից տեղեկացավ, որ քաղաքապետարանը նոր վերելակները շահագործող մասնագետներ չունի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP