Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական նշանակված Աշոտ Հարությունյանը երեկ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից։ Հարությունյանը, ով նախկին իշխանության օրոք գյուղատնտեսության փոխնախարարն էր, 2018-ից հետո ԱԺ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում փորձագետ էր աշխատում, ՊՎԾ տեղափոխվեց օբյեկտիվ ու անկաշկանդ աշխատելու խոստումներ տված Տիգրան Ուլիխանյանի՝ պետի պաշտոնակատար նշանակվելուց հետո եւ վերջինիս առաջարկով։ Սակայն ընդդիմադիր հայացքներով նախկին փոխնախարարը, կարծես թե, չի կարողացել հարմարվել Փաշինյանի մոլի թիմակցի հետ աշխատանքին։ Իսկ պատերազմից հետո՝ առավել եւս, չի ցանկացել մնալ եւ աշխատել այդ թիմում։
Երեկ, ինչպես տեղեկացանք, դիմումը գրել է, հանձնել կաբինետն ու ավտոմեքենայի ծառայողական համարները եւ առանց պետի հետ իր ազատման հարցը քննարկելու՝ դուրս եկել աշխատանքից։ Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք ազատվել աշխատանքից, երբ ընդամենը հինգ ամիս առաջ էիք նշանակվել, Հարությունյանն ասաց․ «Ես իմ սկզբունքայնությունը պահում եմ ու կպահեմ մինչեւ վերջ»։ Ինչ-որ խնդի՞ր է եղել սկզբունքների հետ կապված, քաղաքական հայացքների անհամաձայնությո՞ւն է եղել։ «Ոչ միայն քաղաքական հայացքների անհամաձայնության, ընդհանուր երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ»,- ասաց Աշոտ Հարությունյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP