Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ Թրամփ Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղար Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը Անվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ) Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք) Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. Թրամփ Էփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչի Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Թրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)

Փաշինյանն իր չստացված մանկության և ճնշված երիտասարդության մուռը Հայաստանից հանեց (տեսանյութ)

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի կարծիքով՝ հանրությունը մերժել է Հայաստանի գործող իշխանություններին:

«Պարզապես հարցն այն է, թե ինչպես է դրսևորվում դա: Պետք է հաշվի առնենք, որ այն ապատիկ տրամադրությունները, որ այսօր իշխում են մեր համաքաղաքացիների հոգում, այն ցավը, այն վիշտը, որը կա… մենք գիտենք, թե ինչքան զոհ ունենք մենք, և այդ զոհերի ընտանիքներում մարդիկ բնական է, չէ՞, ինչ ողբերգական տրամադրություններով են այսօրվա դրությամբ փորձում ելք գտնել այսօրվա իրավիճակից և որևէ խթան ունենալ՝ հետագայում ապրելու: Մենք պետք է այս ամենը հաշվի առնենք: Երբ ասում են՝ զանգվածներ-զանգվածներ, մեզ մոտ զանգվածներ դուրս չեն գալու հիմա, դա բացառված է: 2018թ. մեր հասարակությունը չափազանց մեծ ակնկալիքներով դուրս եկավ փողոց, չէ՞ որ դա էլ է սթրես, նա այդ սթրեսն ապրեց հավատով, 2020թ. այս խայտառակ պատերազմի կապիտուլյացիոն ելքով գերագույն աստիճանի հասավ իր ապատիան, այսինքն՝ 2 տարվա մեջ մենք ունեցել ենք խորը սթրեսային իրավիճակ մեր երկրում, և սրանից հետո ակնկալել, որ հիմա էլ դուրս արի՝ գոռգոռա, որ Փաշինյան Նիկոլը հավատա, որ դու իրեն չես ուզում, ուղղակի աբսուրդ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ այս պահին ժողովուրդը խորը հոգեբանական սթրեսային իրավիճակում է, և նրա ձևակերպմամբ՝ որևէ դավաճանի չպետք է ապացուցի, որ մերժում է նրան. «Նա պետք է ամսի 9-ի գիշերը հրաժարական տար ու գնար: Սա էլ է ամոթ, որ մենք մտածում ենք՝ դե, դուրս չենք գալիս փողոց, ինքն էլ չի գնում: Ինչի՞ մասին է խոսքը: Նա հիմա բացառապես զբաղված է իր սեփական անձը փրկելով, բա մնացա՞ծը»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի՝ մանկությունից եկած բարդույթները նրա մոտ դրսևորվել են և՛ լրագրող, և՛ պատգամավոր եղած տարիներին, և՛ հիմա.

«Մարդ, որը համարել է, որ ինքը զրկված է եղել շատ բաներից… և այդպիսի վատ մանկություն ունեցող մարդկանց մոտ կա դիմացինին և մարդկանց ապացուցելու սինդրոմ, որ՝ այ, տեսեք, ես, օրինակ, հեծանիվ չունեի, բայց հիմա ոչ միայն հեծանիվ ունեմ, այլև ունեմ այս, այն․․․: Այսինքն՝ նյութական արժեքներն ապացուցելու խնդիր ունեն սրանք: Այո, նա դրա վառ ներկայացուցիչն է, ես միշտ սարսափել եմ այդպիսի մարդկանցից: Իմ շրջապատում էլ հանդիպում են մարդիկ, որոնք մանկություն չեն ունեցել, սա տխուր իրողություն է, բայց մանկություն չունենալը հասուն տարիքում դրսևորվում է: Նա դրա պարզ վկան է:

Նա իր մուռը Հայաստանից հանեց՝ իր չստացված մանկության, իր չստացված պատանեկության, իր ճնշված երիտասարդության: Նա ամեն կերպ փորձում է երկարաձգել իր իշխանությունը, որովհետև իր բաղձալի երջանկությանը հասել է, որ ինքը պետք է ունենա իշխանություն և իշխի բոլորին. Ամեն մարդ չի կարող հրաժարվել դրանից, չէ՞ որ նա արդեն սովորել է, որ պետք է կաշվեպատ մեքենաներով երթևեկի: Գուցե ասեք՝ պրիմիտիվ բան եմ ասում, բայց ոչ, այս մարդկանց մոտ դա է կարևորը: Երբ ասում են՝ ընկեր, արթնացիր, կինոն ավարտվեց, դու չես մնալու, և ինքն իսկապես չի մնալու, նա ականջները փակում է, հիստերիայի մեջ է ընկնում միայն այն մտքից, երբ պատկերացնում է, որ ինքը կարող է հրաժարական տալ, բայց ինքը տալու է հրաժարական: Ինքը գիտի, որ տալու է, և շուտով նա գնալու է»:

Հռիփսիմե Առաքելյանը հավելեց. «Փաշինյանն Ալ Պաչինոն կամ Ռոբերտ Դե Նիրոն չէ, որ սիրելուց իրեն հետապնդեն, և այդ սիրուց պաշտպանվելու խնդիր ունենա, այս մարդն ատելությունից պաշտպանվելու խնդիր ունի, իսկ դա սոսկալի է»: