Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշում է, թե «հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում և պատերազմից հետո բաց տեքստով հայտարարեցին հարվածի հաջորդ ուղղությունների մասին։
Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն։
Այս մարդիկ չեն պատկերացնում, որ պատերազմի վերսկսումը միայն մեզանից չէ կախված։
Այս մարդիկ այդպես էլ չիմացավ, թե ինչ է բանակը և ինչ դեր ունեն նրա մասնիկը համարվող մարդիկ՝ ժամկետայինները, պայմանագրայինները, սպաները։
Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը, սրանք հաղթանակի մասին նույնիսկ վախենում են մտածել կամ գուցե երազել՝ ոնց կուզեք հասկացեք, որովհետև իրենց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, մեր հողն ու ջուրը, մեր զոհված ընկերների ստեղծածը, այլ սեփական պաշտոնն ու բարեկեցությունը։
Հենց այսպես էլ սեփական կաշին փրկելու համար ոչնչացնում են ամեն ինչ՝ ազգային արժանապատվությունից մինչև պետական ինստիտուտներ, արժեքներ, մարտիկի ոգի, սրբություն չգիտակցելով, որ մեկ է՝ բոլորս միևնույն նավում ենք և հաջորդ հարվածների ծանր հետևանքները բոլորս ենք զգալու, այդ թվում՝ իրենք»,- գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար