Արամ Վարդևանյանը Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնում է այն, ինչ սովորեցնում են իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին
Որպես առավել հեղինակավոր իրավաբան, գիտնական հանդես եկող Հայրենիք կորսած «իշխանության» կողմից ԲԴԽ անդամ առաջադրված անձին հիշեցնենք այն, ինչ սովորեցնում են իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին.
1) Մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցի հետ առհասարակ առնչություն չունի: Օրինակ, հենց ԲԴԽ անդամի թեկնածուին կարող են մեղադրել` Հայաստանում ծովահենության մեջ և ներկայիս դատարանները նույնիսկ իր դեպքում կալանքը կմերժեն ՊԱՅՄԱՆԻ` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով: Չնայած ծովահենությունը շաատ ծանր մեղադրանք է:
2) Հրամանատար Աշոտ Երկաթի իրավապահ համակարգի ամենապրիմիտիվ խայտառակ անհիմն ու սարքած գործի մասին և իր մասին առհասարակ խոսելուց առաջ զանգեք Ձեր ծանոթ դատախազներին գործի նյութերը կարդացեք, որից հետո հրապարակավ ներկայացրեք Ձեր կարծիքը: Գործի մանրամասներին տեղյակ չլինելով կարծիք հայտնելը, օրինակ, որ այդ հայտնի զենքերը հայտնաբերվել են մի տարածքում, որտեղ կարող էր մուտք գործել հենց նույն ԲԴԽ անդամի թեկնածուն, էլ ուր մնաց դա զոռով առնչեցնելու մասին խոսել հենց Հրամանատարին` իրավաբանին մեղմ ասած հարիր չէ, պարզապես խայտառակ ամոթ է:
3) Իսկ այն, որ իրավունքի սուբյեկտից, բարձր պաշտոններ զբաղեցրած անձից` քաղաքական օբյեկտի վերածված այս պերսոնաժը իրեն թույլ է տալիս դատական ստուգում անցած և օրինական ուժի մեջ մտած բացառիկ հիմնավոր դատական ակտը կասկածի տակ դնել, դա միայն խոսում է վերջինիս միմիայն օբյեկտ լինելու մասին: Հետաքրքիր է, որ նման վարքագիծ ցուցաբերում է հենց Դատավորներին պաշտպանելու պարտականություն ստանձնող թեկնածուն:
4) ԲԴԽ անդամի թեկնածուի Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նորարական իբր մեկնաբանություններին կանդրադառնանք առանձին:
Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին