Էրդողանի նախկին խորհրդականը մարդասպաններ է պատրաստում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության նախկին խորհրդականին պատկանող Պաշտպանական խորհրդատվական ծառայությունը սկսել է սպանության դասընթացներ առաջարկել, գրում է Ahval-ը:
SADAT-ը իր կայքում դասընթացը հայտարարել է որպես պաշտպանական դասընթացի ուսումնական պլան` նշելով, որ այն ներառում է «ֆիզիկական պատրաստվածության եւ տոկունության մարզում, առաջին բուժօգնություն, VIP պաշտպանություն եւ տրանսպորտային միջոցների պաշտպանություն», որի շրջանակներում օգտագործվում են տարբեր գործիքներ՝ զանազան զենքեր, նավակներ, էլեկտրոնային մոդելավորման համակարգեր եւ առաջին օգնության մոդելավորման համակարգեր»: Դասընթացի ավարտից հետո թեկնածուները «մարդկանց, շենքերի, տրանսպորտային միջոցների եւ մարզերի պաշտպանության հիմնական մեթոդների, առաջին օգնության եւ սպանության մեթոդների հմտություններ են ձեռք բերում»,- ասվում է SADAT-ի հայտարարության մեջ:
Ադնան Թանրիվերդին, ով հիմնադրել է Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող SADAT Defence Consultancy ռազմականացված կազմակերպությունը, թուրքական բանակի պաշտոնաթող գեներալ է, ով, ըստ հաղորդումների, հեռացվել է թուրքական զինված ուժերից իր իսլամիստական հայացքների համար:
SADAT-ը անվտանգության մասնավոր ընկերություն է, որն առաջարկում է ոչ սովորական պատերազմների, գնդացիրների եւ ցամաքային պատերազմների, ինչպես նաեւ հակատանկային տեխնիկայի եւ զրահատեխնիկայի դեմ մեթոդների ուսուցում:
SADAT-ի նպատակը «իսլամական երկրների միջեւ իսլամական աշխարհին օգնելու համար պաշտպանական համագործակցություն եւ ռազմարդյունաբերական համագործակցություն հաստատելն է»:
Լինելով Էրդողանի նախկին գլխավոր խորհրդական՝ Թանրիվերդին առաջարկել է ստեղծել իսլամական պետություն, որի մայրաքաղաքը Ստամբուլն է, իսկ պաշտոնական լեզուն՝ արաբերենը:
Սպանության դասընթացների SADAT-ի առաջարկը գալիս է Թուրքիայում հերթական հեղաշրջման մասին ԱԶԿ-ից լուրեր տարածելու ֆոնին: 2016-ի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ SADAT-ի դերը շարունակում է մնալ բուռն քննարկման թեմա Թուրքիայում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին