Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ Թրամփ Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղար Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը Անվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ) Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք) Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. Թրամփ Էփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչի Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Թրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)
Հայաստան

Որդուս մահվան մեղավորները ենթարկվելու են քրեական պատասխանատվության. արնաքամ լինող կապիտանին օգնության չեն հասել

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Պրազյանի երկու որդիները՝ կապիտան Ռուբեն և լեյտենանտ Տիգրան Պրազյանները մեկնեցին ռազմաճակատ։

«Շատ մեծ ցավ է, երբ աշխարհում միայն այդ երկու երեխային ունես ու իրենք գնում են պատերազմ։ Ես համարում եմ, որ Ռուբենս, և ոչ միայն իմ երեխան, այլ նաև շատ զինվորներ անիմաստ զոհեր դարձան։ 30 տարվա կայացած և հզոր հայոց բանակը 2 տարվա ընթացքում կազմաքանդեցին։ Չունենալով ճիշտ հրամանատարներ ու չստանալով ճիշտ հրամաններ՝ գնացին ու զոհվեցին մեր տղաները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Պրազյանի հայրը՝ Աշոտ Պրազյանը։

Ռուբեն Պրազյանը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, ապա ընդունվել Մոսկվայի ռազմական համալսարան՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուների թարգմանության բաժին, ավարտել կարմիր դիպլոմով և ծառայության անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում։ Մասնակցել է խաղաղապահ առաքելության Աֆղանստանում և Սիրիայում։

«Ես մասնակցել եմ Արցախյան առաջին պատերազմին, եղբայրս սպա է՝ փոխգնդապետ։ Մոնթե Մելքոնյանը շատ է եղել այս տանը՝ դեռ այն ժամանակվանից, երբ Մոնթեին Հայաստանում շատ քիչ մարդ էր ճանաչում։ Տեսնելով, թե իր շրջապատում ինչքան կարևոր են ընտանիքն ու հայրենիքը, որոշեց դառնալ զինվորական»,- պատմեց Աշոտ Պրազյանը։

Ռուբենի հայրը նշում է՝ որդու բոլոր զինվորները սիրում և հարգում էին նրան։ Ռուբենը հոգատար էր իր զինվորների նկատմամբ նաև աշխատանքից դուրս։ «Հնարավոր է՝ ինչ-որ բան պատահեր զինվորի կամ իր ընտանիքի անդամի հետ, միանգամից շտապում էր հիվանդանոց՝ իր հնարավորության չափով օգնելով զինվորին»,- հիշեց Ռուբենի հայրը։

Ռուբենի վաթսունհոգանոց ստորաբաժանմանը, որի մի մասը պահեստազորայիններ էին, մյուս մասը՝ պայմանագրային զինծառայողներ, ուղարկել էին Հադրութի ուղղությամբ սարի վրա դիրքավորվելու, որտեղից տղաները մինչեւ այդ լսել էին թուրքերեն խոսակցություն, սակայն հրամանատարը վստահեցրել է, որ անհանգստանալու ոչինչ չկա և հրամայել է առաջ գնալ։

«Իրենց ուղարկել էին ինչ-որ անհասկանալի առաջադրանք կատարելու՝ բաց դաշտում պետք է սարի վրա դիրքավորվեին։ Նախապես տղաներն ասում են, որ այնտեղից մեզ վրա են կրակում, հրամանատարն ասում է՝ մերոնք են, ուղղակի կատակ են անում, ասում են, որ կրակողները թուրքերեն են խոսում, հրամանատարն ասում է՝ դա էլ իր պատճառն ունի, դուք գնացեք»,- նշեց Աշոտ Պրազյանը։

Ստորաբաժանումը գնում է առաջադրանքը կատարելու՝ իր մոտ ունենալով 120 փամփուշտ, 1 ավտոմատ հրազեն և 1 բահ։ Սարին մոտենալուն պես նրանց վրա է հարձակվում թշնամու չորսհարյուրհոգանոց զորքը, Ռուբենը միանգամից վիրավորվում է։

«Հասնում են սարի փեշին, երբ թշնամու չորսհարյուրհոգանոց հրոսակախումբը հարձակվում է տղաների վրա։ Դիպուկահարը, նկատելով, որ տղաս հրամաններ է տալիս մյուսներին, հասկանում է, որ հրամանատարն է, նշանառության տակ է առնում տղայիս և երկու տեղից վիրավորում՝որովայնից և թևից»,- ասաց Աշոտ Պրազյանը։

Կապիտան Պրազյանը ստորաբաժանման տղաներին հրամայում է հավաքել ամբողջ ուժերը և վազել՝ փորձելով փրկվել՝ վստահեցնելով, որ ինքը կգնա նրանց ետևից։

«Ռուբենը տղաներին ասում է՝ իրարից առանձնացեք, որ բոլորիդ չկարողանան նշանառության տակ առնել և վազեք։ Եթե կարողանաք թումբն անցել, ուրեմն՝ կփրկվեք։ Ասում է՝ դուք գնացեք, ես ձեր ետևից գալիս եմ։ Տղաները կարողանում են փրկվել։ Հետո իրենք բարձր հրամանատարությանը հարցնում են, թե ո՞ւր է հրամանատար Պրազյանը։ Իմ տղայի ղեկավարը ապատատեղեկատվություն է տարածում և ասում, որ Ռուբենին սանիտարական ավտոմեքենայով տեղափոխել են հոսպիտալ, բայց նման բան չի եղել»,- պատմեց Աշոտ Պրազյանը։

Աշոտ Պրազյանը պատմում է, որ Ռուբենի ստորաբաժանումից զոհվել են ևս 3 երեք զինծառայողներ, որոնցից մեկը 14 ժամ շարունակ զանգել և գրել է իր հրամանատարին, որ վիրավոր է և օգնության կարիք ունի, սակայն այն այդպես էլ չի հասել։

«Այդ տղան 14 ժամ զանգել, գրել է հրամանատարությունը, որ վիրավոր է, փրկեն իրեն։ Ոչ մեկը չի գնացել փրկելու։ Եթե գնային նրան փրկելու, իմ տղային էլ կգտնեին և գուցե տղաս դեռ ողջ լիներ, որովհետև տղաս արնաքամ լինելու պատճառով է մահացել»,- նշեց Ռուբենի հայրը։

79 օրերի ընթացքում ընտանիքի հույս է փայփայել, որ Ռուբենը ողջ է, քանի որ նրանց վստահեցրել են, որ Ռուբենը կամ անտառում պատսպարված է, կամ գերեվարվել է։ Անգամ գերեվարության դեպքում ընտանիքը պատրաստ է եղել վաճառել իրենց ողջ ունեցվածքը՝ Ռուբենին փրկագնով վերադարձնելու համար։

«79 օր մենք ամեն օր աղոթելով սպասում էինք, որ տղաս գալու է։ Հայաստանի և Արցախի բոլոր հիվանդանոցներում և հոսպիտալներում փնտրել ենք որդուս։ Նույնիսկ Բաքվում էինք փնտրում։ Քանի որ ես հասկացա, որ այս երկիրը չունի ղեկավարություն, պաշտպանության նախարարության չկա, արդեն ես էի փնտրում ուղիներ, որ կվաճառեմ ամբողջ ունեցվածքս միայն թե տղայիս վերադարձնեի։ Ասացին, որ գերիներին հնարավոր է վերադարձնել 150-200 հազար դոլարով։ Դրան էլ էի պատրաստ»,- ասաց Աշոտ Պրազյանը։

Աշոտ Պրազյանը հավաստիացնում է, որ ունի ապացույցներ, ձայնագրություններ և վկայություններ, որոնք շուտով ներկայացնելու են քննչական մարմնին, որպեսզի քրեական գործ հարուցվի։

«Իմ տղան զոհվել է արնաքամ լինելով։ Ծառից ինքը կարողացել է վազել 324 մետր։ Եթե ինչ-որ մեկն իր կողքին լիներ, կարողանար ուշքի բերել, տղաս մնացածն էլ կվազեր ու կփրկվեր։

Ես իր զինվորներին չեմ մեղադրում, իրենք պահեստազորայիններ էին, գնացել էին հանուն իրենց հայրենիքի ու պատրաստ էին զոհվելու հանուն նրա, սակայն չգիտեին, որ անտերությանն էին մատնվելու։ Ես հարցրել եմ՝ դուք կրկնելո՞ւ եք ձեր ասածները որտեղ պետք լինի՝ դատարանում կամ քննչական մարմնում, բոլորը միաբերան ասում են՝ այո, ասելու ենք։ Իմ որդու մահվան մեջ մեղավոր են շատ զինվորականներ, որոնք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- նշեց Աշոտ Պրազյանը։

Ռուբենը նպատակ ուներ շարունակել ուսումն Մոսկվայի ակադեմիայում։ Ուներ ընկերուհի, որի հետ ցանկանում էր ամուսնանալ։

«Ընկերներից իմացա, որ նպատակ է ունեցել հոկտեմբերի 10-ին ամուսնանալու։ Հոկտեմբերի 10-ը եղավ իմ տղայի մահվան օրը»,- Ռուբենի հայրը։

Կապիտան Ռուբեն Պրազյանը նահատակվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում արնաքամ լինելու պատճառով։ Հուղարկավորվել է դեկտեմբերի 30-ին։