Միթե՞ այս ղեկավարության մեջ մի նորմալ բանակցություն վարող մեկը չկա, որ գնա, նորմալ բանակցություն վարի. անհետ կորածի հարազատ (տեսանյութ)
Ողջերի և զոհվածների մարմինները դուրս բերելու համար խմբեր պիտի մեկնեին տարբեր ուղղություններով, ասում էին, որ ողջ մնացածների համար 2 խումբ պիտի գնա, այդ երկու խումբը երեկ դարձավ մեկ, իսկ այսօր առավոտյան այդ մի խումբն էլ չգնաց: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ իրենք անհետ կորածների գործով զբաղվող ՊՆ և ՊԲ ներկայացուցիչների հետ առավոտյան գնացել են և հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ՝ պարզելու, թե ինչու որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը չի մեկնել: Ըստ Ղուկասյանի՝ իրենց պատասխանել են, որորոնողական խմբերը չեն մեկնել, քանի որ ԱԱԾ տնօրենները հանդիպում պիտի ունենային, նոր ձևաչափեր որոշեին:
«Բայց հարց է առաջանում, ինչ կապ ունի մեկնելն այն հանդիպման հետ: Թող գնային, փնտրեին, հետո ինչ պայմանավորվածություն ուզում էին, թող ձեռք բերեին: Ի՞նչն է խնդիր առաջացնում: Ես չեմ հասկանում, մի՞թե այս ղեկավարության մեջ մի նորմալ բանակցություն վարող մեկը չկա, որ գնա նորմալ բանակցություն վարի, որ էդ բանակցության արդյունքն էլ մի քիչ մեզ ձեռնտու լինի: Միշտ մի նոր պատճառ են հորինում, ու ներկայացնում են, թե դա է պատճառը: Հետո՞, ինչքա՞ն կարելի է»,- վրդովված նկատեց անհետ կորածի հարազատը:
Նա ընդգծեց, որ ամեն անգամ տարբեր մարդիկ են հանդիպումներ ունենում ու դա կտևի այնքան, որ Արցախում ողջ մնացած զինծառայողներին էլ ադրբեջանցիները կսպանեն:
«Ես չեմ հասկանում, ինչքան կարող են մեզ մանիպուլացնեն. ի՞նչ եք ուզում մեզնից, ամեն օր նոր բան եք որոշում»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Նա հայտարարեց նաև, որ Արցախում զորամասեր կան, որ տարօրինակ գործընթացներ են անում, և զինծառայողների հարազատներին հորդորեց զերծ մնալ այդ ամենից, չհավատալ և որևէ մեկին փող չտալ:
«Գործարքների մեջ մի մտեք դրանց հետ: Հատ-հատ իմանալու ենք ովքեր են էդ «խաղեր տվողները»,- ասաց անհետ կորածի հարազատը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում