Հադրութի հաղթաթուղթը. զինադադար կնքելու պայմաններից մեկը պետք է լինի Հադրութից ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերումը. Դեմոյան
Բաքվում քաջ գիտակցում են, որ Հադրութի շրջանը հայկական վերահսկողության տակ անցնելուց և այնտեղ հայկական զինուժի հզոր բնագծեր կազմակերպումից հետո, համարյա անիմաստ է դառնալու Ջեբրայիլի, Ֆիզուլու, Զանգելանի Կուբաթլուի և Լաչինի շրջանների վերաբնակեցման ծրագրերը՝ հաշվի առնելով դրանց աշխարհագրական խոցելի դիրքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Հադրութի հաղթաթուղթը» վերտառությամբ գրառման մեջ նշել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
«Այդ տարածքները խոցելի են լինելու նաև ադրբեջանական զինուժի ռազմական ներկայությունն ապահովելու տեսանկյունից։ Հետևաբար ադրբեջանական բոլոր հավակնոտ ու ագրեսիվ քայլերին պետք է պատրաստ լինել դիմակայել ու հակազդել ըստ արժանվույն՝ հիմնական նպատակ ունենալով Հադրութի շրջանի վերադարձը հայկական վերահսկողության ներքո՝ ԼՂԻՄ սահմաններում։
Այս պահից սկսած հատուկ ազգային ծրագիր պետք է մշակվի Հադրութի և շրջակա գյուղերի հայ բնակչության արագ վերադարձի, ավերված բնակավայրերի վերականգման ու դրամական փոխհատուցումներ տալու համար։ Զինվորականներն էլ, իրենց հերթին, կիմանան առաջնահերթ անելիքները։
Սյունիքի սահմանների մոտ տագնապի ստեղծումը նպատակ ունի նաև չեզոքացնել Հադրութի ուղղությամբ հայկական ներկայությունը վերականգնելու փորձերը։ Յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա իր սփյուռքյան համայնք-հովանավորը։ Նույնը կարող ենք ասել նաև Շուշիի պարագայում։
Չմոռանանք, քանի դեռ զինադադար չի կնքվել, պատերազմը դեռ շարունակվում է․․․Զինադադար կնքելու հիմնական պայմաններից մեկը պետք է լինի Հադրութի շրջանից ադրբեջանական զինուժի դուրսբերումն ու փախստականների վերադարձը։ Առանց այդ պայմանների, հայկական կողմը դառնալու է պայմաններ կատարող, այլ ոչ թե թելադրող կողմ»,- գրել է Դեմոյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ