Սա հայերի նվաստացման, ներքին թշնամու ձեռամբ արտաքին թշնամու պատմությունը սրբագրելու գործընթաց է. Ռոբերտ Հայրապետյան
Սեպտեմբերի 27։
Ուղիղ 100 տարի առաջ այդ օրը սկսվել է հայ-թուրքական պատերազմը, որտեղ Հայաստանը փաստացի պարտվել է դեկտեմբերի 1-ին։
Ըստ Նիկոլի ստորագրած խայտառակ փաստաթղթի, անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին պիտի ավարտվեր Ադրբեջանին տարածքների հանձնման ողջ գործընթացը։
Հայ-թուրքական պատերազմի ավարտից մեկ օր անց, դեկտեմբերի 2-ին կնքվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն ըստ էության համարվում է ապօրինի պայմանագիր։ Այն կազմված էր 18 կետից, որով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալույի գավառը, իսկ Նախիջևանը Շարուրի, Շախթախթիի շրջանները հայտարարում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։
Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից։
Ոչինչ չի հիշեցնում՞
Նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, հայկական կողմը ստորագրությամբ Ադրբեջանին հանձնեց Քարվաճառը, թեպետ նախապես այն որոշված էր հանձնել նոյեմբերի 20-ին։
Դեկտեմբերի 10-ին, Արցախի անկախության հանրաքվեի օրը թշնամին հաղթանակի զորահանդես անցկացրեց Բաքվում, որի միակ նպատակը մեզ՝ հայերիս նվաստացնելն էր։
Երկրար ու անիմաստ պատճառաբանություններից հետո Նիկոլը որոշեց համազգային սգի օր հայտարարել դեկտեմբերի 19-21-ը։ Այս օրերին Հայաստանի առաջին հանրապետությունում նշում էին բանակի տոնը։
Դեկտեմբերի 21-ին, Սյունիքը փրկած Նժդեհի մահվան օրը մեզ դավաճանած Նիկոլը փորձ արեց այցելել Սյունիք։
Հունվարի 1-ին, Նժդեհի ծննդյան օրը, սկսվեց Շուռնուխը հայաթափելու գործընթացը։
Թուրքական Գորշ գայլեր խմբավորման համար թվագիտությունը մեծ նշանակություն ունի, ու ոչ ոք հակառակը ապացուցել չի կարող, որ սա հայերի նվաստացման, ներքին թշնամու ձեռամբ արտաքին թշնամու պատմությունը սրբագրելու գործընթաց է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին