Մի քանի բարձրաստիճան զինվորականների սպայական պատվից բխող որոշումից է կախված՝ արդյո՞ք երկիր ունենալու ենք, թե՞ դառնալու ենք տնվոր իբր մեզ պատկանող երկրում
Հայաստանի գոյությունն այլևս կախված է մի քանի բարձրաստիճան զինվորական սպաների սպայական պատվից բխող որոշումից: Այդ որոշումից է կախված արդյո՞ք մենք երկիր ունենալու ենք, թե՞ այլևս դառնալու ենք տնվոր իբր մեզ պատկանող երկրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը:
«Քաղաքական պայքարի ալգորիթմները այս պարագայում երկար են և բարդ, մինչդեռ մեզ հենց հիմա պետք է անհապաղ վիրահատական միջամտություն: Բոլոր մյուս լուծումների իրավատեր սուբյեկտները՝ ԱԺ և այլն և այլն, պարալիզացված և անունակ են ընկալելու իրենց դերը, պարտքը և մեղքը երկրի նկատմամբ:
Միակ լուծումը արտակարգ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական խունտան է:
Զարմանում ե՞ք: Հիշեք, թե ոնց էիք «#հաղթելուենք»: Հիմա տեսեք, թե ո՞նց ենք ծվատվում, բարոյազրկվում և հյուծվում: Չկաաա էլ ձեր իմացած Հայաստանի Հանրապետությունը: Պետությունը Երևանից չէ, որ սկսվում է: Այն սկսվում է սահմանամերձ գոտիներից: Հարցրեք մեր սահմանամերձ գոտիների համաքաղաքացիներից, արդյո՞ք նրանք զգում են պետության ներկայությունը այս պահին:
Չկան սահմանադրաիրավական երաշխիքները, չկա անվտանգության համակարգը, չկա ինստիտուցիոնալ կառավարում և պատասխանատվություն, ոչինչ չկա՜: Այն ինչ դուք տեսնում եք որպես պետություն դա մեծ խաբկանք է, վիտրաժ, իլյուզիա:
Ռազմաքաղաքական խունտան պետք է լուծի այժմ մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերից բխող իշխանության իրականացում և Հայկական չորրորդ հանրապետության ատեղծման նախադրյալների ապահովում: Սա էր ճանապարհը, որով գնաց Դե Գոլյան հետպատերազմական և հետգաղութատիրական Ֆրանսիան՝ ստեղծելով հինգերրորդ հանրապետությունը»,- գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին