Հայաստանի հավաքականի նորեկ. Այս տարի իրականություն դարձավ վաղեմի երազանքս
Երևանի «Ուրարտուի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն ամփոփել է ավարտին մոտեցող տարին:
«Այս մրցաշրջանը բավական բարդ ստացվեց բոլորի համար, շատ հանդիպումներ հետաձգվեցին բոլորին արդեն հայտնի պատճառներով, իսկապես դժվար ժամանակներ էին ինչպես մեզ, այնպես էլ մեր պետության համար։ Կայունության խնդիր կար, ինչն ազդեց նաև մեր թիմի ցուցադրած խաղի վրա։ Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակին, այստեղ պայքարը շատ մեծ է․ 6-7 թիմեր, այդ թվում և մենք, առաջատարի կարգավիճակ ունենք ու վաստակած միավորներով միմյանց գրեթե չենք զիջում։ Այո, այս պահին մենք 6-րդ հորիզոնականում ենք, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ամեն ինչ առջևում է: Մեր նպատակներն առավելագույնն են։ Թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում մենք իրական հնարավորություններ ունենք հաջողություն գրանցելու համար։
Համաճարակի պայմաններում թիմին խանգարում էր խաղերի բացակայությունը, կենտրոնանալու խնդիր առանձնապես չկար, իսկ պատերազմական իրավիճակում արդեն շատ դժվար էր նույնիսկ մարզումներ անցկացնելն ու խաղերին լիարժեքորեն տրամադրվելը։ Մեր ուշքն ու միտքն առաջնագծում էր, ուշադիր հետևում էինք պատերազմի ընթացքին։
Միանշանակ, այս տարին ֆուտբոլային տեսանկյունից լավագույնը չէր, թե՛ մարզումների լիարժեք իրականացման և թե՛ խաղերի դադարներով պայմանավորված, բայց իրականություն դարձավ վաղեմի երազանքս՝ հրավիրվեցի Հայաստանի ազգային հավաքական, պատմական հաղթանակով նշեցի նորամուտս մեր ընտրանու կազմում, ինչի համար շատ ուրախ եմ։ Շատ լավ հիշողություններ են մնացել այդ խաղից»,- Հակոբյանի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել էր Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում (1:0)՝ մեկնարկային կազմում հանդես գալով 68 րոպե:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները