Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Կարծիք

Ապրիլյան «մատնիչ» հանձնաժողովի մասին. Թշնամին տիրապետել է ՀՀ ամենագաղտնի տեղեկությունների

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ թշնամին տիրապետել է ՀՀ ամենագաղտնի տեղեկությունների։ Նա նաև նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է կներկայացնի ԱԱԾ։ Գրառումը՝ ստորև․

«Ապրիլյան «մատնիչ» հանձնաժողովի մասին

Վարդան Վարդանյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուբիկ Ստեփանյան... այս անունները ձեզ որևէ բան ասացի՞ն..

Եթե ոչ ուրեմն տեղեկացեք, այս մարդիկ ինչպես նաև Սիփան Փաշինյանը, Արեն Մկրտչյանը, Քրիստինե Պողոսյանը, Սասուն Միքայելյանը, Գևորգ Գորգիսյանը, Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ վերջին մեկուկես տարում հանդիսացել են ռազմական և պետական կարևորագույն գաղտնիքի /պետության մեջ դրանից ավելի գաղտնի տեղեկատվություն առկա չէ/ կրողներ ու դատելով վերջին պատերազմի ընթացքից ու հանգուցալուծումից ակնհայտ է, որ թշնամին տիրապետել է Հայաստանի Հանրապետության ամենագաղտնի տեղեկատվությանը։

Հիշենք թե ինչպես ձևավորվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ/մատնիչ հանձնաժողովը։

2019թ-ի մայիսի 20-ի դատական համակարգի հանդեպ հերթական վայրահաչումների տողատակերում Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլնի՝ դատական համակարգի ռեֆորմներ, գույքի բռնագանձում և այլն, հայտարարեց, որ «հասունացել է ժամանակը Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», ինչից հետո հայտարարված մյուս ռեֆորմները մնացին օդում կախված, իսկ մատնիչ հանձնաժողովը ստեղծվեծ կայծակնային արագությամբ՝ ընդամենը 11 օր անց և անցավ իր «բուն» գործին:

Ընդ որում, տվյալ հանձնաժողովը ստեղծվեց 6 ամսյա ժամկետով, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա գործունեությունը երկարաձգվեց ևս 6 ամիս ժամկետով, իսկ պատերազմի մեկնարկին հրապարակվելիք զեկույցն էլ մինչ այժմ օրենքի խախտմամբ չի հրապարակվել /դե երևի այլևս իմաստ չկա/։

Եթե երկրում ունենայինք իրական Ազգային Անվտանգության Ծառայություն, ապա ծառայության առաջնահերթ գործառույթը պետք է լիներ նախ թույլ չտալ օպերատիվ և գաղտնի տեղեկատվության արտահոսքը՝ այդ թվում պետական կառույցներ, իսկ եթե դա անհնար էր քաղաքական դրդապատճառներով, ապա առնվազն վերը նշված անձանց ռազմական գաղտնիքին մոտ թողնելուց առաջ պետք է ստուգվեր նրանց ով լինելը, նրանց բոլոր հայտնի և անհայտ կապերը, արտասահմանյան հանդիպումներն ու քննարկումները, ընտանիքը, օգնականները, շփման շրջանակը, բայց ինչպես միշտ թույլ տրվեց ռազմական գաղտնիքի արտահոսք, այդ անձիք տեղեկացան զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկություններին, ինչպես նաև գնահատեցին հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվությանը, իսկ պատերազմը ցույց տվեց, որ թշնամին ևս տեղեկացված էր վերը նշված ամբողջ տեղեկատվությանը։

Կասեք չի կարող լինել նման մասշտաբի պետական դավադրություն, ես ձեզ կհակադարձեմ 1919-1922թթ Հույն-թուրքական պատերազմի պատմական փաստով, երբ ըստ էության պարտված թուրքական պետությանը հաջողվեց Հունաստանում իրականացնել պետական հեղաշրջում, ինչից հետո պատերազմի ընթացքը 180 աստիճանով փոխվեց ու եթե թշնամու պատմական հիշողության մեջ այսպիսի հաջող դրվագ է առկա, ապա այն մի օր այնպայման կիրառվելու էր։

Նշեմ, որ հանցագործության մասին հաղորդում ենք նախապատրաստում, որը շուտով կներկայացվի Ազգային Անվտանգության Ծառայություն ու եթե Հայրենիքին նվիրված սպաներ դեռ առկա են, ապա վերջիններս հենց այս պահից պետք է միջոցներ ձեռնարկեն հույժ գաղտնի տեղեկատվություն տիրապետող անձանց ելքը Հայաստանից կանխելու համար։

Հ.Գ. Պետք չէ հակադարձել, որ առանց քրեական գործի հարուցման և դատավարական կարգավիճակի հնարավոր չէ կանխել անձանց փախուստը, ինչպես ցույց տվեց վերջին երկուսուկես տարին դուք դրա ձևերը լավ գիտեք...»։