Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ Մահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները Որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . Կոս Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը Միջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) ԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար Գերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և Թուրքիա

Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու
Քաղաքականություն

Անհանգստացած եմ նրանց համար, ինչպե՞ս են վաղը փողոցում քայլելու. գեներալը՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասին

Այսօր Հայաստանում ծառայություն իրականացնող ոստիկանները, քննիչները և դատախազները ամբողջությամբ պատասխանատվություն են կրում երկրում կատարվող ապօրինությունների համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

«Շատերը փորձում են «յոլլա» գնալ, որ տեսնեն, թե հետո ինչ է լինելու, շատերը վախենում են աշխատանքը կորցնելուց, բայց կարծում եմ բոլորն էլ համոզված են, որ անհնար է ներկա իշխանությունների պայմաններում գոյատևել։ Նրանք շատ լավ են հասկանում, որ եթե ոչ այսօր, ապա վաղը այս իշխանությունները գնալու են։ Այն ծառայողները, որոնք ազատվում են աշխատանքից, պետք է վստահ լինեն, որ կարող են հետագայում վերականգնվել և հարկադիր պարապուրդի հետ կապված իրենց վճարները ստանալ։ Պարզապես պետք է արժանապատվություն ունենալ և չգնալ ապօրինությունների, չկատարել ապօրինի հրամաններ»,–ասաց նա։

Անդրադառնալով իրավապահ կառույցների ղեկավար իր նախկին գործընկերներին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Թաթուլ Պետրոսյանն ասաց.

«Ես ճանաչում եմ քննչական ապարատի աշխատողների 80 տոկոսին, չի եղել մի քննիչ, որին ես անհիմն ցուցում կտամ, կամ չհիմնավորված խոսք կասեմ։ Իրավապահ մարմինների ղեկավարներին ես վաղում եմ ճանաչում, նրանք էլ՝ ինձ։ Ես անհանգստացած եմ իրենց վաղվա օրվա համար։ Անհանգստացած եմ նրանց հոգեբանական վիճակի համար՝ ինչպե՞ս են կարողանում նրանք ապրել, աշխատել, իրենց ընտանիքի անդամների աչքերին նայել։ Սասուն Խաչատրյանի հոր հետ ես մտերիմ հարաբերություններ եմ ունեցել, տևական ժամանակ աշխատել եմ Հայկ Գրիգորյանի հետ, բազմաթիվ շփումներ եմ ունեցել նաև Արթուր Դավթյանի հետ և հիմա մտագոհություն ունեմ իրենց ապագայի համար։ Արթուր Դավթյանը լավ իրավաբան է, սակայն այլ բան է իրավական գիտելիքներ ունենալը, այլ բան է արդարություն հաստատելը։ Արթուր Դավթյանը պետք է հետևություններ անի այս ամենից։ Կարծում եմ, որ նրանց համար դեռևս գոյություն ունի հումանիտար միջանցք։ Ժողովուրդն ասում է՝ երբեք հետդարձի կամուրջները մի այրիր. ես կարծում եմ նրանք կունենան այդ ճանապարհը»,–ասաց նա։

Հարցին, թե ինչու՞ այդ պաշտոնյաները հրաժարական չեն տալիս, Թաթուլ Պետրոսյանն ասաց.

«Աթոռին կառչած լինելը պայմանվորված է վաղվա օրվա հետ նրանց մտահոգությամբ, վախը վաղվա օրվա հանդեպ, եթե նրանք համոզված լինեն, որ կա հումանիտար միջանցք, նրանք տուն կգնան, ոչ թե աշխատանքի»։

Հարցին, թե ո՞վ կարող է նրանց համար անվտանգության երաշխիքներ ապահովել, արդարադատության գեներալ-մայորն արձագանքեց.

«Մարդն ինքն է, որպես կանոն, անվտանգության երաշխիք վաստակում՝ իր ապրելակերպով, իր աշխատանքային ոճով։ Եթե դու համոզված ես, որ քո գործունեությունը բարոյական է, դու հաստատապես կստեղծես քո անվտանգության երաշխիքը։ Կարծում եմ, որ նրանց աչքի առաջ կան մարդիկ, որոնք այսօր վախենում են փողոցում քայլելուց, թեկուզև նախկին իշխանություններից։ Իրենք պետք է հետևություն անեն և չարժանանա ժողովրդի հակակրանքին»,- ասաց նա։

Անդրադառնալով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, Թաթուլ Պետրոսյանն ասաց.

«Ինձ անհանգստացնում է երկրում առկա թողտվությունը, անիշխանությունը։ Այսօր սահմաններում համայնքապետն է բանակցում թշնամու զինվորականների հետ և փորձում գծել համայնքի սահմանը։ Կարծես թե պետություն գոյություն չունի։ Բերեցին երեք օր ձերբակալեցին սահմանային համայնքների ներկայացուցիչներին՝ այն դեպքում, երբ նրանք զենքը ձեռքը պաշտպանում էին համայնքի սահմանները»,–ասաց նա՝ դարձյալ կոչ անելով իրավապահներին չկատարել ապօրինի հրամաններ և դեմ չգնալ ժողովրդին։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։