Իբրահիմովիչ․ Միայն մեկն է ինձնից լավ ֆուտբոլիստ եղել
Իտալական «Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ պատմության մեջ միայն մեկ ֆուտբոլիստ է իրենից լավը եղել։
«Ռոնալդոն բացառիկ ֆուտբոլիստ էր, իմ կուռքն էր, բայց բոլոր ժամանակների լավագույնը Մարադոնան է։ Նա միակն է, որն ինձնից լավ ֆուտբոլիստ է եղել։
Հաղթանակներն ինձ համար թմրանյուտ են։ Բարդ է բացատրել, բայց ես ցանկանում եմ հաղթել ամեն գնով։ Նույնիսկ, մարզումների ժամանակ ես միայն հաղթելու համար եմ դուրս գալիս խաղադաշտ։ Իտալիայի չեմպիոնի տիտղոսն ինձ համար կլինի ամենահրաշալի իրադարձությունը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Gazzetta Dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։
Վնասվածքի պատճառով Իբրահիմովիչը դեռ չի մասնակցում «Միլանի» ընդհանուր խմբի մարզումներին։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Միլանի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
«Միլանը» 34 միավորով առաջատարն է եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից»։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները