Ձեր միակ առաջնային օրակարգը աթոռին սոսնձված մնալն է, լրիվ կտրվել եք իրականությունից․ Գոհար Մելոյանը՝ իշխանությանը
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ միակ առաջնային օրակարգը իշխանությունը պահելն է։ Գրառումը՝ ստորեւ։
«Հայրենիք պարտված, շուրջ 5000 զոհ, 1000-ավոր անհայտ կորած, գերեվարված, վիրավորված ու անտուն մնացած հայրենակիցներ ունեցող իշխող ուժը նախաձեռնում է՝
1.Բախում հրահրող երթ դեպի Եռաբլուր, որն ամփոփվում է՝ «Նիկո՛լ, վարչապետ» բացականչություններով, ծափերով եւ սուլոցներով, զոհված հերոսների հարազատներին հարվածելով ու հրելով,
2. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման գործընթաց,
3. Մասնագիտացված դատարանների հիմնում՝ մարդկանց կալանավորելու նպատակով, եւ այդպես շարունակ։
Վերոնշյալնե՞րն են այս խայտառակ իրավիճակում օրակարգային առաջնահերթություն ունեցող խնդիրները։
Չնայած ձեր համար ակնհայտ է, որ՝ այո՛, քանի որ ձեր միակ առաջնային օրակարգը՝ աթոռին սոսնձված մնալն է։
Չէ, լրիվ կտրվել եք ձեր իսկ ձեռքով խեղած իրականությունից!
Արդեն 90 օր է անցել պատերազմի մեկնարկից, եւ 47 օր այդ խայտառակ կապիտուլյացիոն ակտից, միգուցե նեղություն կրեիք անհայտ կորածների եւ գերեւարվածների որոնողական եւ հետբերման աշխատանքների օպերատիվությունն ապահովելու ուղղությամբ: Գոնե, օրինակ.
1. Զանգերը տեղորոշող սարքավորումներ կիրառեիք՝ թաքնված զինծառայողների գտնվելու վայրը պարզելու եւ դուրս բերելու նպատակով (իսկ այդպիսի բազմաթիվ զանգեր են եղել).
2. ԴՆԹ անալիզների կարճաժամկետ ապահովման սարքավորումներ ներկրեիք, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հարազատներին, որոնողական աշխատանքներ կատարելու եւ ձեր գլուխն ազատելու նպատակով, Արցախ ճանապարհելու փոխարեն։
Ի վերջո՝ խոսքը մարդային կյանքերի մասին է, ու հայտնի է, որ այս թեմաներին անդրադառնում եք՝ բացառապես բարձրացող աղմուկը կանխելու եւ աթոռներիդ սպառնացող վտանգը նվազեցնելու նպատակով, կամ, գոնե, կարող մասնագետներին ներգրավեք, բոլորն էլ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները