Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում Քննարկվել են ուղևորափոխադրման առցանց ծառայություններ մատուցող վարորդների խնդիրները Volkswagen-ը հաստատել է 50 հազար աշխատատեղ կրճատելու ծրագիրը Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը Նրա որակները նկարագրելու համար բառեր չկան Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանում Հարուստ մարդիկ լկտի են ավելի քիչ ապահովված քաղաքացիների նկատմամբ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմումՔննարկվել են ուղևորափոխադրման առցանց ծառայություններ մատուցող վարորդների խնդիրներըVolkswagen-ը հաստատել է 50 հազար աշխատատեղ կրճատելու ծրագիրըԳիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկումԵվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասումԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանըՆրա որակները նկարագրելու համար բառեր չկանՎահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանումՀարուստ մարդիկ լկտի են ավելի քիչ ապահովված քաղաքացիների նկատմամբՀյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալՀարավային Կորեան դիտարկում է Հորմուզի նեղուց ռազմական ուժեր ուղարկելու հնարավորությունը. YonhapԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԳորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ15.2 մլն դրամով տուգանվել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն«Դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը ենթադրում է 100 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումԱկունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՖւտբոլիստներն ունեն բավարար ազդեցություն՝ ստեղծված իրավիճակը փոխելու համարՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազիԳերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունըՈւիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին պետք է ժամանեն ԿիեւՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ (տեսանյութ)Diddly Squat ֆերմայից գողացել են 11 հազվագյուտ ոչխարՀայտնի են թունավորման պատճառներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ պետության բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելԿանանց թիմի ֆուտբոլիստ Քերոլինին շփոթել են տղամարդկանց թիմի ֆուտբոլիստ Ռաֆինյայի հետԻ պատիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշԱրարատի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է ԴինամոԵրևանը կարդում էՎահագն Խաչատուրյանն ու Տոմիո Օկամուրան ընդգծել են ԵՄ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը (տեսանյութ)Գերմանիայի հեռահար համակարգերի տեղակայման վայրերը Ռուսաստանի համար օրինական թիրախներ են ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրակարտելի հետ կապված նավի ոչնչացման մասինՏիգրան Համբարձումյանի շախմատային գաղտնիքները«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում»Ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռաուլ Կաստրոյի թոռան նկատմամբՌուբեն Վարդանյանի դատավճռում խախտված են նաեւ բանականության սահմանները. փաստաբանՍյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվիՌուսաստան-Մոնղոլիա սահմանին ժանտախտի բնական օջախը շարունակում է ակտիվ մնալՄալայզիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված (տեսանյութ)Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերՀայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՄի կտոր ջերմություն Երևանի սրտում (տեսանյութ)Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին
Վերլուծական

Ինչպես կեղծեցին ընտրությունների արդյունքները

Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլի 2-ին, մեծ վերապահումով կարելի է համարել ընտրություն: Այն, որ տեղի ունեցավ մեծ խաբեություն, երեւում է անգամ անզեն աչքով: Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ մեծ խաբեությունից հետո սկսվել է մեկ այլ գործընթաց՝ ԶԼՄ-ների եւ սոցցանցերի օգնությամբ մարդկանց համոզել, թե այս ամենի մեղավորը բացառապես ընտրակաշառք վերցնողներն են, եւ որ ընտրությունների վերջնական արդյունքն էլ ստացվել է քվեախցիկներում արված քվեարկությամբ:

Հիմա ամեն ինչի մասին հերթով: Սկսենք ընտրողների եւ քվեարկածների թվից:

Ընտրողների եւ քվեարկածների իրական թիվը

Նախքան ընտրությունները ոստիկանությունը հրապարակեց ընտրողների թիվը՝ մարտի 13-ի դրությամբ: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2 միլիոն 564 հազար 244 ընտրող:

Առաջին հայացքից էլ պարզ է, որ իրականում այսքան ընտրող Հայաստանում գոյություն չունի: Միայն արտագաղթի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ 2.6 միլիոն ընտրող Հայաստանում ապրիլի 2-ին չէր կարող լինել:

Այս հարցին իշխանություններն ունեն մի պատասխան. մարդը հեռացել է Հայաստանից, բայց գրանցումից դուրս չի եկել: Մի պահ հավատանք, որ հեռացածները գրանցումից դուրս չեն գալիս, բայց մի՞թե դա հիմք է նման փնթի ցուցակ ունենալու համար: Իհարկե՝ ոչ: Նախ համապատասխան մարմինները պետք է տող առ տող ստուգեն ընտրողների ռեգիստրը, ճշտեն, թե ով եւ երբ է այլ երկրների քաղաքացիություն ստացել, դուրս եկել գրանցումից:

Ի դեպ, կենսաթոշակ ստացողներից պահանջում են տարին մեկ ներկայանալ այն բանկ, որտեղից գումար են ստանում, հակառակ դեպքում զրկելով կենսաթոշակից: Մի՞թե դժվար է նման մի կարգ էլ մտցնել ընտրությունների համար եւ կարգի բերել ընտրացուցակները: Ցանկության դեպքում ցուցակները շատ արագ հնարավոր կլինի մաքրել: Միայն ցանկություն եւ կամք է պետք:

Իսկապես, խայտառակություն եւ նոնսենս է, որ 1991թ. երբ բնակչությունը մոտ 3.7 միլիոն էր ընտրողների թիվը 2.1 միլիոն էր, իսկ հիմա 2.6 միլիոն:

Հիմա անդրադառնանք քվեարկածների թվին: Մեզ համոզում են, որ առավելագույնը մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող երկրում քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947 մարդ: Համեմատության համար նշենք, որ 1999թ., երբ երկրի բնակչության թիվն անհամեմատ մեծ էր, եւ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գործոնով պայմանավորված խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը աննախադեպ մեծ էր, քվեարկությանը մասնակցել է ընդամենը 1 մլն 137 հազար մարդ:

Սա արդեն իսկ բավարար է, որ լուրջ կասկած առաջանա քվեարկածների պաշտոնական թվի վերաբերյալ:

Իհարկե, կարող են պնդել, թե որտեղից գիտեք, թե Հայաստանում փաստացի երկու միլիոն մարդ է ապրում: Այս թիվը մի փոքր շեղությամբ հաշվելը բարդ չէ: Ընդամենը վերցնում ենք ծնվածների եւ մահացածների թիվը, ուսումնասիրում բնակչության տարիքային կազմը, սպառած հացի եւ շաքարավազի քանակը: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնական տեղեկագրքերում էլ Հայաստանի բնակչության թիվը վաղուց նշվում է երկու միլիոն:

Իսկ երբ բնակչության իրական թիվը երկու միլիոն է, ընտրելու իրավունք ունեցողների թիվն էլ մոտ 1.6 պետք է լինի, առավելագույնը 1.7: Հիմա մեզ ցանկանում են համոզել, թե ապրիլի 2-ին ով ընտրելու իրավունք է ունեցել ներկայացել է ընտրատեղամասեր: Նման բան նույնիսկ Թուրքմենստանում չի լինում:

Աղաղակող թվեր

Նույնիսկ դպրոցահասակ երեխաներին է հայտնի, որ վերջին երկու տասնամյակներում ներքին միգրացիայի արդյունքում բնակչությունը կուտակվել է Երեւանում: Նույնիսկ Երեւանում ավելի շատ մարդ է ապրում, քան հանրապետության մյուս քաղաքներում եւ գյուղերում: Իսկ ԿԸՀ-ի թվերին հետեւելով պարզ է դառնում, որ ապրիլի 2-ին Երեւանում քվեարկությանը մասնակցել է 495 հազար մարդ, իսկ կիսադատարկ եւ դատարկ քաղաքներում եւ գյուղերում մոտ 1.1 մլն:

Ստացվում է, որ գյուղերում եւ մարզային քաղաքներում ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է քան մայրաքաղաքում, կամ… Նույնիսկ այս թիվն է վկայում, որ ընտրությունները, մեղմ ասած,հարթ չեն ընթացել: Հայտնի փաստ է, որ քաղաքաբնակները քաղաքականապես շատ ավելի ակտիվ են քան գավառաբնակները:

Շրջիկ խմբեր եւ ռեյտինգային ընտրակարգ

Լավագույն դեպքում, ամենաբարձր ակտիվության դեպքում, ընտրություններին չէր կարող մասնակցել ոչ ավելի, քան 1 մլն 50 հազար մարդ: Իսկ ինչպես է ստացվել 1.6 միլիոնը: Ստացվել է ազնիվ եւ անկաշառ քվեարկողներից, վախեցած եւ ղեկավարների ասածով քվեարկածներից, ընտրակաշառք վերցրածներից եւ շրջիկ խմբերից:

«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը, ուսումնասիրելով ստորագրված ցուցակները, արդեն իսկ բացահայտել է, որ 106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներում։ Դրանք չեն եղել 2015-ի հանրաքվեի ժամանակ։ Պարզ է, որ կազմակերպությունը չէր կարող բացահայտել բոլոր գոյություն չունեցող հասցեները, բայց արդեն իսկ 106 հազարը լուրջ թիվ է մտորելու համար:

Շինարարության ծավալների կտրուկ անկում ունեցող երկրում մեկ տարում 106 հազար նոր հասցե չի կարող հայտնվել:

Ի դեպ, շրջիկ խմբերը հիմնականում գործել են 8-9-ի սահմաններում, ընտրակաշառք վերցրածներին քվեարկության են բերել 8-10-ի սահմաններում, երբ բոլոր նորմալ քաղաքացիները քնած են եղել: Այս ժամն էլ պատահական չէ ընտրված, որքան քիչ կողմնակի աչք, այնքան ավելի լավ ու հանգիստ:

Ի դեպ, շատերն են վկայում, որ ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ-ին տրված ձայները դուրս են եկել քվեատուփի ներքին հաստ շերտից: Ասում են նաեւ, որ «Ելքի» ձայներն էլ հաճախ դուրս են եկել շերտ-շերտ, իհարկե, անհամեմատ բարակ շերտերով:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ԿԸՀ-ին առաջարկեց հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ բազայում եւ կատարել համադրում, պարզելու համար, թե կան արդյոք կրկնվող մատնահետքեր: ԿԸՀ-ն մերժեց այս առաջարկը տարօրինակ պատճառաբանությամբ, ավելի խորացնելով այն կարծիքը, որ շրջիկ խմբերը ակտիվ մասնակցություն են ունեցել ընտրությանը եւ արմատապես փոխել արդյունքները:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին եւ արձանագրված արդյունքներին, ապա այստեղ եւս բազմաթիվ հարցեր են առաջանում: Անչափ տարօրինակ եւ զարմանալի է որոշ թեկնածուների արձանագրած թվերը:

Արարատի մարզում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Արայիկ Գրիգորյանը ստացել է 45 339 ձայն: Սամվել Ալեքսանյան՝ 42 472 ձայն: Նույնիսկ ամենամեծ երեւակայության դեպքում դժվար է հավատալ, որ այս ընտրատարածքում այսքան մարդ իր ձեռքով կքվեարկեր Սամվել Ալեքսանյանի օգտին կամ Արարատում այսքան մարդ կգտնվեր, որ քվեարկեր Արայիկ Գրիգորյանի օգտին:

Ուշադրություն դարձրեք նաեւ արձանագրված այս թվերին.

Ավան, Նոր նորք եւ Քանաքեռ-Զեյթուն՝ Ռոբերտ Սարգսյան՝ 27107 ձայն։
Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն՝ Հակոբ Բեգլարյան 26001 ձայն։
Արմավիրի մարզ՝ Սեդրակ (Սեյրան) Սարոյան՝ 21933 ձայն։
Վայոց ձոր եւ Սյունիք՝ Վահե Հակոբյան՝ 21 823 ձայն։
Արմավիրի մարզ՝ Նահապետ Գեւորգյան՝ 21778 ձայն։
Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն՝ Հարություն Կարապողոսյան (Սնխչի Հարութ)՝ 20306 ձայն։
Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն՝ Միհրան Պողոսյան՝ 19874 ձայն:

Շրջիկ խմբերը, ամենայն հավանականությամբ, գործել են այնտեղ, որտեղ արձանագրվել են այս ցուցանիշները: Հաշվարկը պարզ է. ժողովրդին հեշտությամբ կարելի է համոզել, որ Սամվել Ալեքսանյանին կամ արմավիրցի Նովոյին կամ Սեյրանին ընտրողները շատ են սիրում եւ անգամ պաշտում են:

Ավելացնենք նաեւ տեղ գտած եւս մեկ տհաճ երեւույթի մասին: Տեղի է ունեցել բնակչության զանգվածային տեղաշարժ: Գրանցման վայրը փոխել են հազարավորները:

Յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածու իր «ճորտերին» գրանցել է այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է, իսկ հետո տարել, կերակրել, ուղեկցել ընտրատեղամաս, հետո նաեւ ետ ճանապարհել: Առաջին հայացքից, օրենքի տեսանկյունից որեւէ խախտում չկա, բայց նայեք բարոյական կողմին, նայեք եւ կհասկանաք ինչ ծանր հետեւանքներ է ունենալու այս ամենը: Չնայած, մարդկանց կերակրելը, հյուրանոցային ծախսերի ապահովումը եւս սովորական ընտրակաշառք է:

Ընդհանուր առմամբ, ամենամեղմ հաշվարկներով, «օդից ստացված» ձայների թիվը տատանվում է կես միլիոնի սահմաններում: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա մոտավոր հաշվարկներով, ընտրակաշառք է վերցրել կամ վերադասի հրահանգով եւ պարտադրանքով քվեարկել է մոտ 400 հազար մարդ: Իհարկե, սա եւս խայտառակ թիվ է, բայց պնդել, թե ամբողջ ազգն է ծախվել, մեղմ ասած, ճիշտ չէ:

Նորագույն տեխնոլոգիաները եւ ընտրակեղծիքը

Մեկ այլ տարօրինակ փաստի վրա կանգ առնենք: Շատերը, հնարավոր է, ուշադրություն չեն դարձրել, թե ովքեր եւ որքան ձայն ստանալով են ՀՀԿ-ից պատգամավոր դարձել ռեյտինգային ընտրակարգով: Մի աներեւակայելի զուգադիպությամբ, պատգամավոր են դարձել նրանք, ովքեր պետք է դառնային, ընդ որում, կապ չունի, թե որքան ձայն են ստացել:

Այսպես, Սամվել Ալեքսանյանի հետ շատ սերտ կապ ունեցող Կորյուն Նահապետյանը պատգամավոր է դարձել 1046 ձայն ստանալով, իսկ ահա հայտնի գործարար Հակոբ Հակոբյանն անհամեմատ շատ ձայն ստանալով (8090) պատգամավոր չի դարձել, փոխարենը Տավուշում պատգամավոր է դարձել Գրիգորի Ավալյանը, որը ստացել է մոտ 17 հազար ձայն, չնայած նրան որեւէ մեկը ոչ ճանաչել է, ոչ էլ ճանաչելու է:

Հիմա ուշադրություն դարձրեք, թե ովեքեր են ռեյտինգային ընտրակարգով դարձել պատգամավոր:

Թիվ 1՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Ռոբերտ Սարգսյանը ու Միհրան Պողոսյանը:

Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն ընտրատարածքից կընտրվի երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը:

Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը:

Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն եւ Նորք Մարաշ ընտրատարածքից ՀՀԿ-ն երկու պատգամավոր կունենա՝ Հակոբ Բեգլարյան ու Հարություն Կարապողոսյանը:

Թիվ 5՝ Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավորներ կընտրվեն Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը:

Թիվ 6՝ Արմավիրի մարզից պատգամավորներ կընտրվեն Սեդրակ Սարոյանն ու Նահապետ Գեւորգյանը:

Թիվ 7՝ Արագածոտնի մարզից պատգամավորներ կընտրվի Նաիրի Սահակյանը:

Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզից ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ կստանա Կարեն Բոթոյանը: Երկրորդը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է:

Թիվ 9՝ Լոռիից ընտրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը:

Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա երկու թեկնածու՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը:

Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:

Թիվ 12՝ Վայոց ձոր եւ Սյունիքի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր կդառնան Վահե Հակոբյանն ու Աշոտ Արսենյանը:

Թիվ 13՝ Տավուշի մարզից ՀՀԿ-ն կունենա մեկ պատգամավոր՝ Գրիգորի Ավալյանը:

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ միայն մանրակրկիտ եւ նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ իրականացված նախապատրաստական աշխատանքից հետո հնարավոր կլիներ ստանալ այն արդյունքը, որը ստացվել է: Ավելի պարզ ասենք՝ միայն համակարգչի օգնությամբ հնարավոր կլիներ պարզել, թե թեկնածուներից ով եւ որտեղ որքան ձայն պետք է ստանար, որ Կորյուն Նահապետյանը հազար ձայնով պատգամավոր ընտրվեր, իսկ Հակոբ Հակոբյանը ութ հազարով՝ ոչ, կամ ինչպես անել, որ Լոռիում պատգամավոր ընտրվեն Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Արկադի Համբարձումյանը:

Այսպիսով, ենթադրաբար, պարզել են եւ հաջողությամբ իրականացրել «ընտրություն» օպերացիան, իհարկե, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, «ճորտերի» տեղաշարժի (գրանցման վայրի փոփոխություն) եւ շրջիկ խմբերի օգնությամբ եւ բոլորը ստացել են այնքան ձայն, որ ֆավորիտներն իրենց երջանիկ զգան:

Հոգեբանական գրոհ

Ընտրություններից առաջ ազգաբնակչությունը ենթարկվում էր տարատեսակ հոգեբանական գրոհի: Տարածվում էր այն տեսակետը, թե ՀՀԿ-ն անպարտելի է, եւ որ միեւնույնն է, նրանք հաղթելու են: Բացի այդ, տիրապետող էր դարձել այն միտքը, որ այս իրավիճակում ընտրակաշառք վերցնելը մեղք չէ եւ հանցագործություն չէ:

Մյուս կողմից, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ճնշում գործադրվեց բյուջետային հիմնարկների աշխատողների վրա, իսկ տնօրենների հետ կապված միջադեպը խորհրդանշեց խայտառակ իրականությունը:

Ընտրություններից հետո էլ սոցցանցերի, բլոգերների եւ որոշ լրատվամիջոցների միջոցով փորձ է արվում տիրապետող դարձնել այն տեսակետը, թե այս իշխանությունը ստացել է ժողովրդի քվեն, ճիշտ է ընտրակաշառքով, բայց ստացել է, ինչը, իրականության հետ կապ չունի, եւ ամեն կերպ պետք է ժողովրդի միջից հանել այն միտքը, որ այս խորհրդարանը ձեւավորվել է հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու կամարտահայտությամբ: Իրականությունն այն է, որ գործի է դրվել ընտրակեղծիքի հրեշավոր մեքենան, ինչի ապացույցներից մեկն էլ այն է, որ ոչ մի կերպԿԸՀ-ն, իշխանությունները չհամաձայնեցին ՕՐՕ դաշինքի առաջարկին՝ համադրել մատնահետքերի բազան, որ թույլ կտար որոշակի պարզություն մտցնել մի շարք հարցերում:

Անշուշտ, մի օր եւ ոչ հեռու ապագայում, ամեն ինչ ջրի երես է դուրս գալու, որից հետո շատ-շատերը,մեղմ ասած, ամաչելու են տնից դուրս գալ:

Առաջիկայում տեղի ունեցած քվեարկությանը մենք կանդրադառնանք էլ ավելի համապարփակ հոդվածներով եւ զեկույցներով, իսկ առայժմ միայն այսքանը:

Վահրամ Գեւորգյան