Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Բավարիայի Մյունխենի շրջանում սկսվել է ուկրաինական բանակի համար նախատեսված հարձակողական անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը՝ հայտնում են գերմանա-ամերիկյան Auterion պաշտպանական ընկերությունը և դրա ուկրաինական գործընկեր Airlogix-ը։
Ուկրաինային Գերմանիայի օգնության շրջանակներում՝ գործարանը կարտադրի անօդաչու թռչող սարքերի երկու մոդել՝ միջին և մինչև 1500 կիլոմետր հեռահարությամբ։
Գործարանը նախատեսում է Գերմանիայի կառավարության պատվերով արտադրել ավելի քան 5000 մարտական անօդաչու թռչող սարքեր։ Ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 300 միլիոն եվրո։ Պատվերը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի կեսերը։ Առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է։
Մյունխենի մոտ գտնվող գործարանից բացի, ծրագրվում է արտադրություն հիմնել նաև Արևելյան Գերմանիայի մեկ այլ ձեռնարկությունում։
Ըստ DPA լրատվական գործակալության աղբյուրների՝ անօդաչու թռչող սարքերը հագեցած կլինեն արհեստական բանականությամբ, որը դրոնը կհասցնի նպատակին նույնիսկ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների առկայության դեպքում:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին