Մալայզիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ
Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը վերանշանակման առթիվ շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։
«Ջերմ ողջույններ և սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման առթիվ»,- ասված է Մոհամադ Հասանի շնորհավորական ուղերձում։
Մալայզիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Միրզոյանի վերանշանակումը վկայում է նրա առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող վստահության մասին՝ Հայաստանի դիվանագիտությունը խաղաղության, կայունության և զարգացման ուղղությամբ առաջնորդելու գործում։
«Վստահ եմ, որ Ձեր շարունակական ղեկավարության ներքո Հայաստանը հետագայում ևս կամրապնդի իր միջազգային ներգրավվածությունը և կշարունակի կառուցողական դերակատարություն ունենալ տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- նշել է նա։
Մոհամադ Հասանն ընդգծել է, որ Մալայզիան բարձր է գնահատում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ շահերի։


















































Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագ...
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ