Diddly Squat ֆերմայից գողացել են 11 հազվագյուտ ոչխար
Բրիտանացի հեռուստահաղորդավար Ջերեմի Քլարկսոնի հայտնի Diddly Squat ֆերմայից գողացել են 11 հազվագյուտ ոչխար։ Կենդանիների անհետացումը նա հայտնաբերել է հոտի հերթական հաշվարկի ժամանակ՝ գործընկեր Քալեբ Կուպերի հետ։ Գողացված Easycare ցեղատեսակի ոչխարների ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 2000 ֆունտ։
Քլարկսոնը դեպքը որակել է որպես հատկապես ցավալի՝ ընդգծելով, որ կենդանիների կորուստն իր համար ավելի ծանր է, քան նյութական գույքի կորուստը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել տեղի ոստիկանությանը՝ դեպքին լրջորեն վերաբերվելու համար։
Հաղորդավարի խոսքով՝ գողերը, ամենայն հավանականությամբ, օգտվել են այն պահից, երբ ֆերմայում նկարահանումներ չեն եղել, իսկ տարածքում չեն գործել նաև տեսախցիկներով դրոններ։
Easycare ոչխարները հեշտությամբ ճանաչելի են, քանի որ այս ցեղատեսակը խուզելու կարիք չունի, և, ըստ Քլարկսոնի, շրջակայքում նման կենդանիներ գրեթե ոչ ոք չի պահում։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։
radar armenia


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին