ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռաուլ Կաստրոյի թոռան նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ֆիդել Էռնեստո Կաստրո Կալիսի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կուբայի կոմունիստական ռեժիմի վերնախավը ղեկավարում է ձախողված պետություն, որտեղ սովորական կուբացիները սովի են մատնված, մինչդեռ Կաստրոյի ընտանիքը և այլ մերձավորներ հարստանում են՝ շրջանցելով պատժամիջոցներն ու կիրառելով այլ ապօրինի սխեմաներ, և ձգտում են մարքսիստական դիվերսիոն գաղափարախոսությունն արտահանել Միացյալ Նահանգներ և Արևմտյան կիսագնդի այլ երկրներ։
Այսօր ես հայտարարել եմ Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ֆիդել Էռնեստո Կաստրո Կալիսի, Կուբայի արտաքին առևտրի բանկի և Կաստրոյի կոռումպացված ֆինանսական ու հետախուզական ցանցի մաս կազմող չորս կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նախագահ Թրամփն ու ես անսասան ենք Կուբան ազատ տեսնելու մեր վճռականության մեջ»,- գրել է նա X-ում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից