Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համար Մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին Թրամփը չի բացառել, որ Վենեսուելան դառնա ԱՄՆ 51- րդ նահանգը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Մթնոլորտում եռապատկվել է CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում Սիմֆոնիկ Եվրոպա համերգի համար Ուշ երեկոյան՝ կարճատեւ անձրեւ Wizz Air ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր դեպի Նիդերլանդներ ԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Միրզոյան Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շուրջ վիճահարույց իրավիճակը շարունակվում է

Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համարՄուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ՀայաստանումՆոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցումԷրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին Թրամփը չի բացառել, որ Վենեսուելան դառնա ԱՄՆ 51- րդ նահանգըԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՄթնոլորտում եռապատկվել է CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում Սիմֆոնիկ Եվրոպա համերգի համարՈւշ երեկոյան՝ կարճատեւ անձրեւWizz Air ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր դեպի ՆիդերլանդներԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը․ ՄիրզոյանԿրիշտիանու Ռոնալդուի գոլի շուրջ վիճահարույց իրավիճակը շարունակվում էՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (տեսանյութ)Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ինԽաղաղության շուրջ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ինՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսությունՆեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանաՍահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ինԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր (ֆոտոշարք)Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետոԾանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիԵթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետք է կողմ քվեարկել նախագծինՊարեկային ծառայողները 9 ամսում բացահայտել են 3334 հանցագործության դեպքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՉեխիայում հանրային հեռարձակողների ֆինանսավորման փոփոխությունը բողոքի ալիք է առաջացրելՀայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալըՀուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասինԳի Բովեի երգեհոնային կատարումները՝ Չարենցավանում և ԵրևանումՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՋրային կոմիտեում քննարկվել են WEAP մոդելի կիրառման և Շվեդիայի առաջատար փորձի ներդրման հնարավորություններըՌամսարի կոնվենցիայի ուշադրությունը՝ Սևանին․ ուսումնասիրվում են էկոհամակարգի խնդիրներըՎերաբացված Հոկտեմբերի 27․ Ջհանգիրյանը սկսել է խոսել, դատախազությունը նոր փաստեր է հրապարակումՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովինՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՍահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ինՆիդերլանդների ԱԳ նախարարի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱրարատ Միրզոյանի ելույթը ՀՀ ԱԺ լիագումար նիստում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ (տեսանյութ)Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԴատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆՎարդան Մինասյանը գլխավորել է լիբանանյան Ալ-Նեջմեհ ֆուտբոլային ակումբըՄշակույթը՝ հանուն բնությանՀայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման նախագծինՎարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի ՍոֆիայինՌոնալդուն գտնվում է մարզչական շտաբի տեսադաշտումՌոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվելՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե ԿայզերըՀորդանանը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դարաայի նահանգին,Audi ընկերությունը հետ է կանչում Q4 e-tron մոդելը
Թոփ-լուրեր

Հազիվ սպիացող վերքի փորփրումը լավ զբաղմունք չէ

Հանուն նեղ անձնական կամ խմբային շահի պետության դեմ քայլեր իրականացնելը, մեղմ ասած, ճիշտ որոշում չէ: Իսկ երբ այդ քայլերի իրական նպատակը քողարկելու համար առաջ է քաշվում բարոյական եւ նուրբ թեմաներ, այդ քայլերն էլ ավելի վտանգավոր եւ հակապետական են դառնում:

Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե դատախազությունը հայրենանվեր, մարդասիրական որոշում է կայացրել՝ բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը: 

Մարտի մեկը եւ հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ հանրապետության հազիվ սպիացող, կարելի է ասել, անգամ դեռ չսպիացող վերքերից են, որոնց առանց երկար մտածելու դիպչելը ծանր հետեւանքների կարող է հանգեցնել:

Մենք տեսանք, թե ինչ եղավ, երբ մարտի մեկի գործը սկսեցին նորից փորփրձել՝ առաջնորդվելով բոլորովին այլ նպատակներով, քան սպանության հեղինակներին հայտնաբերելն է: Այս ամենի հետեւանքները դեռ երկար իրենց մասին զգացնել կտան:

Հիմա օգտագործելով Անահիտ Բախշյանի թույլ կետերը, հուզական վիճակը, նրան դրդել են անել մի քայլ, որի ծանր հետեւանքներն զգալու է ամբողջ երկիրը: Ափսոս, որ համակարգի ներսում չկա մի խիզախ եւ ազդեցիկ մարդ, որը ասի՝ բավական է, եւ թույլ չտա այնպիսի քայլեր եւ գործողություններ իրականացնել, որը կթուլացնի երկիրը, կավելացնի ատելութան մթնոլորտը:

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործը վաղուց կարճվել էր: Հիմա շատերի համար հասկանալի նպատակներով այն կրկին ուզում են բացել: Ափսոս, որ Անահիտ Բախշյանը չի հասկանում, չի ընդունում, որ գործը բացողները որեւէ նպատակ չունեն կազմակերպիչներ գտնել: Եթե հնարավոր լիներ գտնել կամ այդ կազմակերպիչները լինեին, ապա ողբերգությունից ընդամենը ամիսներ անց ամեն ինչ կբացահայտվեր:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ բանտում այս ահաբեկչության թիվ մեկ ահաբեկչի հետ հանդիպել էր Արման Բաբաջանյանը, դրական տպավորություն ստացել եւ անգամ առաջարկել վերանայել գործը: Մի պահ թվաց, թե այս մտադրությունից խելամտորեն հրաժարվել են. պարզվեց՝ ոչ:

Անշուշտ, այս գործը վերաբացելով գործող իշխանությունները մշտապես կարող են ցանկացած ճնշում իրականացնել իրենց համար անցանկալի գործիչների դեմ: Բացել այս գործը նույն է, եթե ականապատես ամբողջ քաղաքական դաշտը: Ափսոս միայն, որ գործող իշխանությունները չեն հասկանում, որ ականապատումից շատ հաճախ տուժում են հենց ականապատողները:  

Այն ինչ տեղի ունեցավ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի հետ, երբ ինչ-որ մեկի ցուցմունքով նրան ձերբակալեցին եւ ուզում են կալանավորել, հուշում է, որ կարող են գտնվել այլ վարուժաններ, որոնք կարող են մտածածին ցուցմունքներ տալ այս կամ այն քաղաքական գործչի դեմ՝ նրան մեղադրելով ամենածանր հանցանքների մեջ, ինչպես դա արդեն արել է Արման Բաբաջանյանը՝ Վազգեն Մանուկյանի դեմ: 

Այսուհանդերձ, այս ամենի հետ մեկտեղ շեշտենք, որ եթե գործող կառավարիչների հույսը դառնում է քսաքն տարի առաջ փակված գործը, ապա նշանակում է, որ նրանց գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն, որ նոյեմբերին, իրականում, որեւէ տնտեսական աննախադեպ աճ չի արձանագրվել, որ մարտի մեկի գործը իրենց համար ցանկալի հունով այլեւս չի կարող շարժվել:   

Ասում են, թե ինչու չի բացվում գրեթե ամբողջովին պարտրաստ Կրկեսի նոր շենքը. ինչո՞ւ բացվի, երբ կրկեսի է վերածվել մի ամբողջ երկիր: Գուցե Կրկեսի շենքը փակ է մնում, որ գոնե մի տեղ կրկես չլինի:

Վարդան Մխիթարյան

Top-News,am