Այսօր մոլորակի բնակիչների մի մասի համար Արևի խավարման ժամանակ տեսանելի կլինեն «Արեգակի թագը» և մի քանի մոլորակներ
Արևի ամբողջական խավարումը, որի առավելագույն փուլը (1,025) տեղի կունենա այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 19։13-ին, հնարավորություն կտա Լուսնի շուրջ տեսնել հրե օղակ կամ «Արեգակի թագ»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությանը հղումով:
Այս առնչությամբ պլանետարիումից տեղեկացրել են. «Ամբողջական խավարման ժամանակ տեսանելի են «Արեգակի թագը», որը հիշեցնում է հրե օղակ, ինչպես նաև Արևին մոտ գտնվող աստղերն ու մոլորակները», և հավելել՝ ամբողջական խավարումը կտևի շուրջ 2 րոպե։ Միևնույն ժամանակ աստղագետները նաև հստակեցրել են նաև, որ արևի խավարման ամբողջական և մասնակի փուլերը չեն երևա Ռուսաստանի տարածքից։ Ամբողջկան խավարմանը կարող են հետևել միայն Չիլիի և Արգենտինայի բնակիչները, իսկ մասնակի խավարումը տեսանելի կլինի Հարավային Ամերիկայում, Պոլինեզիայում, Անտարկտիդայում, ինչպես նաև Աֆրիկայում։
Պլանետարումից հայտնել են նաև, որ Լուսնի ստվերը Երկրի վրա կընկնի Մոսկվայի ժամանակով ժամը 17։32-ին, Խաղաղ Օվկիանոսի կենտրոնական հատվածում, և կհեռանա 20։53-ին՝ Նամիբիայի ափերից արևմուտք։ Նրա լայնությունը երկրի մակերևույթի վրա կկազմի 90 կմ։


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...