Իսկ դուք գիտեի՞ք ինչքան ցածր է Նիկոլը
Քարվաճառը Ադրբեջանին նվիրելու օրը Նիկոլը կազմակերպում է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործողությունը: Իսկական հերոս: Իսկական քաջ առաջնորդ: Նույն օրը ՀՀ հպարտ կամ ոչ հպարտ քաղաքացիներից սարսափելով տեղաշարժվում է` փողոցները մի քանի շերտ փակելով:
Այսօր նա ժողովրդի, մեղմ ասած, ատելությանն արժանացած ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որն արդեն ավելի շատ հայտնի է Դդում մականունով, նշանակում է գլխավոր խորհրդական, իսկ հետո բերման են ենթարկում հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին:
Սրան հավելենք, որ Արցախում տեղի ունեցած խայտառակությունից, ողբերգությունից, արյունահեղությունից հետո նա շարունակում է կառչած մնալ իշխանությունից: Համաշխարհային պատմությունը նման աննամուսության, անարժանապատվության դրվագի դեռ չէր առնչվել:
Դե եթե Նիկոլը դեռ չի գիտակցում, որ իր ներկայությամբ ավելի ու ավելի մեծ վնաս է հասցնում Հայաստանի ներկային եւ ապագային, իր ներկայությամբ տրորում զոհերի հիշատակը, ապա հանրությունը պետք է իր վրա վերցնի նաեւ այդ խնդիրը եւ նրան հանգամանալից բացատրի, որ նա չի կարող ղեկավարել Հայաստանը, որ այսուհետ նա անգամ համատիրություն եւ փոքրիկ գյուղ չի կարող ղեկավարել;
Իսկ դուք մտածո՞ւմ էիք, որ Նիկոլն այսքան ցածր է:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ