Այն երկուսը, որոնք չպետք է լինեին Սուրբ Էջմիածինում
Սուրբ Էջմիածնում պատերազմում զոհվածների հիշատակի արարողությանը Նիկոլի եւ Աննայի հայտնվելը, մեղմ ասած, հունից հանել եւ զայրացրել է զոհերի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
Նրանք, ովքեր ուղիղ պատասխանատվություն են կրում, ովքեր մեղավոր են մեր երիտասարդների նահատակվելու համար Էջմիածնում անելիք չունեին: Նիկոլն ու Աննան չպետք է այնտեղ լինեին:
Պատահական չէ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ստիպված էր հայտարարույուն անել, որ իրենք Նիկոլին եւ Աննային չեն հրավիրել արարողությանը: «Հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որեւէ մեկին, այդ թվում՝ որեւէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Լպիրշության ի՞նչ աստիճան պետք է ունենալ հայտնվել այն սգո արարողությանը, այն հիշատակի արարողությանը, որտեղ հարգում են նրանց հիշատակը, որոնք զոհ գնացին, Նիկոլի եւ Աննայի, մեղմ ասած, տհաս արտաքին եւ ներքին քաղաքականությանը:
Հեռացեք, հեռացեք: Հեռանալուց բացի դուք այլ անելիք չունեք: Դուք տեղ չունեք Հայաստանում, դուք այստեղ անելիք չունեք: Հեռացեք: Առայժմ այսքանը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ