Սա ավելին է, քան սովորական ահազանգը
Շատ կարճ ժամանակահատվածում, ՀՀ ԱԱԾ պետերը պաշտոնից հեռանալուց հետո հարկ են համարում հրապարակայնորեն բնորոշել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այսպես, Արթուր Վանեցյանը պաշտոնից հեռանալուց հետո 2019-ի սեպտեմբերին հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը տարերային որոշումներ է կայացնում, հախուռն գործողություններ է իրականացնում, առաջնայինը երկրորդայինից չի տարբերում, չի տարբերում անցողիկը մնայունից:
Անցավ մեկ տարի: Հիմա Նիկոլ Փաշինյանին ստիպված բնութագրում է Միքայել Համբարձումյանը: Նրա համոզմամբ Նիկոլ Փաշինյանը վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում անարդար որոշումներ է կայացնում, չունի բավական ռազմական փորձ եւ գիտելիքներ, դիվանագիտության մեջ չունի անհրաժեշտ ճկունություն ու հեռատեսություն, ներում է յուրայինների սխալները, եթե դրանք անգամ ծանր հետեւանքներ են ունենում պետության համար, փոխարենը չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ, հրահանգում է թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով ձերբակալել քաղաքական ընդդիմախոսներին:
Սա ահազա՞նգ է: Ոչ, սա ավելին է քան ահազանգը: Ընդ որում, թե Արթուր Վանեցյանը, թե Միքայել Համբարձումյանը նշանակվել են հենց Փաշինյանի կողմից:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ