2050-ից առաջ մտածենք 2020-ի եւ 2021-ի մասին
Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե 1990-ականների սկզբում Հայաստանի, այդ թվում եւ Արցախի ղեկավարությունը զբաղվեծ լիներ ոչ թե առկա խնդիրների կարգավորմամբ, հակառակորդի նկրտումների սաստմամբ, ենթակառուցվածքների ստեղծմամբ, այլ գեղեցիկ կամ ոչ այնքան գեղեցիկ ճառեր ասեր 2020 թվականի Հայաստանի մասին, չմոռանալով անդադար փնովել խորհրդային շրջանի ղեկավարությանը: Գուցե ճառերը լավը լինեին, երազանքի նկարագրությունը գեղեցիկ, բայց փոխարենը մենք ազատագրված Արցախ չէինք ունենա, վերաբացված ատոմակայան կամ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհ:
Իսկ մինչ 2050 թվականի մասին երազելը եկեք հասկանանք եւ ընդունենք, որ 2050-ին լավ երկիր ունենալու համար նախ անհրաժեշտ է, որ հիմա ունենանք.
- Կիրթ եւ կարողունակ կառավարող ուժ, որը հեռու լինի պոպուլիզմից եւ դատարկ խոստումներից
- Պաշտպանված Հայաստան, որտեղ պոպուլիզմը չպետք է ներխուժի զինված ուժեր եւ անվտանգության համակարգ
- Արդյունավետ կառավարում՝ զերծ կոկորդիլոսաբածությունից եւ բամբակաբուծությունից
- Առողջ եւ ապահով քաղաքացի, որը չի դառնում ՀՀ առողջապահության նախարարի վարած քաղաքականության զոհը
- Արժանապատիվ աշխատավարձով եւ ոչ թե դատարկ խոստումներով ապահոված ընտանիք, որտեղ կարող են մեծացնել առնվազն երեք երեխայի
- Իրավական Հայաստան, որտեղ կառավարող ուժի ցուցումով ասֆալտին չեն փռում, պատերին չեն ծեփում
- Արտահանվող մոշով եւ կենդանի ոչխարով չհպարտացող վարչապետ
- Մաքուր եւ կանաչ Հայաստան, որտեղ գոնե մեկ իրական ծառ են տնկում եւ ոչ թե խոստանում տնկել միլիոնը, բայց միայն խոստանում
- Գործից հասկացող եւ գյուղապետերի հետ շփվող մարզպետներ
- Գյուղացիներ, որոնք բերքի իրացման ժամանակ նյարդային ցնցումների մեջ չընկնեն
- Աշխատանքով ապահովված եւ արտագաղթի մասին չմտածող քաղաքացիներ, որոնք չեն կանգնի կառավարության շենքի մոտ՝ Խոտիմ վ Ռոսիու պլակատները ձեռքներին
- Հայաստանի համար կարեւոր նշանակություն երկրների հետ կապեր հաստատելու ունակ կառավարություն
- Գործարարաների համար գրավիչ Հայաստան, որտեղ Սիլվաներն ու Անդերսոնների ցուցմունքով քրեական գործեր չեն հարուցում
- Նորմալ առողջապահության նախարար, որը գոնե կհասկանա գործից եւ ծննդատներ եւ կարեւոր այլ բժշկական կենտրոններ չի փակի
- Կրթության եւ գիտության նորմալ նախարար, որը վտանգավոր չափորոշիչներ չի պարտադրի երկրին
- Հարգանքի արժանի կառավարություն
Եւ վստահ եղեք, հենց այս հարցերը լուծենք, միանգամից 2050-ի Հայաստանի հարցերը կլուծենք, եւ ավելորդ գումարներ չենք ծախսի փիլիսոփայական գաղափարների տիրաժավորման համար, որոնք լումայի արժեք չունեն մեր երկրի անվտանգության եւ զարգացման համար:
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...