Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնարկի մասին
Նուբար Աֆեյանի կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ մշակման մեկնարկի մասին, փոխանցում է CNBC-ն:
«Մենք հայտարարում ենք, որ ավելացնում ենք պատվաստանյութերի մեջ մեր ներդրումները եի սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութեր ենք մշակելու` հաշվի առնելով բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի անհրաժեշտությունը»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն` 2010 թվականից տարեկան 9-ից 45 միլիոն մարդ է հիվանդանում գրիպով: Moderna-ն նշել է, որ պատվաստանյութերը սովորաբար նվազեցնում են գրիպով հիվանդանալու հավանականությունը 40-60 տոկոսով: Պատվաստանյութերը նույնպես «լուրջ խնդիրների են բախվում` շտամմերի անհամապատասխանության պատճառով»:
Նշենք, որ Moderna-ն գտնվում է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի փորձարկման վերջին փուլում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...