Դեպրեսիայի 5 ֆիզիոլոգիական ախտանիշ, որի մասին դուք գուցե չգիտեիք
Դեպրեսիան ազդում է ոչ միայն մարդու տրամադրության եւ հոգեկան վիճակի վրա, այլ` երբեմն նաեւ ֆիզիկական առողջության վրա:
Ի՞նչ ֆիզիոլոգիական ախտանիշներ կարող են վկայել դեպրեսիայի մասին:
Գլխացավեր
Մենք սովորաբար գլխացավերը վերագրում ենք հոգնածությանը կամ սթրեսին, բայց դրանք կարող են նաեւ դեպրեսիայի ախտանիշ լինել, հատկապես եթե դրանք պատահում են քրոնիկական հոգնածության, անտարբերության կամ անընդհատ դյուրագրգռության ֆոնին: «Դեպրեսիվ» գլխացավը, ըստ մասնագետների, հաճախ զգացվում է որպես բաբախող լարվածություն, հատկապես` հոնքերի շրջանում: Կանոնավոր առանց դեղատոմսի ցավազրկողները սովորաբար օգնում են ազատվել այս ցավից, բայց ժամանակի ընթացքում ցավը վերադառնում է:
Աչքերի հետ կապված խնդիրներ կամ տեսողության վատթարացում
Գերմանացի գիտնականները պարզել են, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի վատ են տարբերում սեւ-սպիտակ պատկերները: Եթե աշխարհը ձեզ համար մոխրագույն եւ ձանձրալի է թվում, եւ ձեր տեսողությունը վատացել է, միգուցե խնդիրը դեպրեսիայի մեջ է:
Մեջքի ցավ
Մեջքի ցավը կարող է կեցվածքի հետ կապված խնդիրների արդյունք լինել, բայց կարող է կապված լինել նաեւ դեպրեսիայի հետ, հատկապես, եթե դա դրսեւորվում է ոչ թե տանը, այլ, օրինակ, աշխատավայրում:
Որովայնի ցավ
Որովայնի ցավը եւ սպազմերը կարող են կապված լինել մարսողության խանգարման կամ ՆԴՀ-ի հետ: Սակայն գիտնականները պարզել են, որ ստամոքսի անհանգստությունը, փքվածությունը եւ նույնիսկ սպազմերը կարող են դեպրեսիայի նշան լինել: Մարսողական խնդիրները եւս կարող են վկայել դեպրեսիայի մասին. գիտնականները ապացուցել են, որ անհանգստությունն ու դեպրեսիան փոխկապակցված են աղեստամոսքային համակարգի գործունեության հետ:
Ցավային շեմի անկում
Եթե չնչին քերծվածքները կամ կապտուկները ձեզ ուժեղ ցավ եւ անհանգստություն են պատճառում, ամենայն հավանականությամբ, ձեր ցավային շեմն ընկել է է: 2015-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպրեսիայի դեպքում ցավի նկատմամբ հանդուրժողականությունը հաճախ նվազում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...