Ծեր դոնորական օրգանները կարելի կլինի «երիտասարդացնել»
Առողջ դոնորական օրգանների անբավարարութան խնդիրն այսօր շատ արդիական է ամբողջ աշխարհում: Ընդ որում, երիտասարդ դոնորների օրգանները միշտ էլ նախընտրելի են, քանի որ առավել տարեց դոնորների օրգանները կարող են ուժեղ իմունային պատասխան առաջացնել՝ մեծացնելով մերժման ռիսկը: Սակայն, ըստ Բրիգամի հիվանդանոցի գիտնականների, ծեր օրգանները կարելի է երիտասարդացնել:
Ինչպես գրում է Science Daily-ն, այստեղ կարող է կարեւոր դեր ունենալ դեղամիջոցների նոր տեսակը, որոնք հայտնի են որպես սենոլիտիկներ, եւ որոնք ազդում են ծեր բջիջների վրա ու ոչնչացնում դրանք:
Հայտնի է, որ ծերանալու հետ օրգանների մեջ ծերացած բջիջներ են կուտակվում: Այդ բջիջները այլեւս չեն բաժանվում, բայց նաեւ հաջողությամբ խուսափում են մարմինը ավելորդ տարրերից մաքրելու մեխանիզմներից:
Ծերացող բջիջները արտազատում են անբջջային միտոխոնդրիալ ԴՆԹ (mtԴՆԹ), որը նույնպես կուտակվում է ծեր օրգաններում: Գիտնականների խոսքերով՝ ծերացող բջիջները կարող են mtԴՆԹ-ի հիմնական աղբյուր լինել՝ դրանք ապացույցներ են բերել, որ mtԴՆԹ-ի կուտակումը խթանում է իմունային պատասխանը, ինչը հանգեցնում է օրգանների անբավարարության եւ մերժման:
Սենոլիտիկ դեղամիջոցները ծերացող բջիջներին օրգանիզմի համար տեսանելի են դարձնում, ինչը թույլ է տալիս բնական կերպով ազատվել դրանցից:
Մկների հետ փորձի շրջանակներում գիտնականները հաջողությամբ օգտագործել են սենոլիտիկ միջոցների` դազատինիբի եւ կվերցետինի համադրությունը: Այս դեղամիջոցները նվազեցրել են ծերացող բջիջների քանակը, իջեցրել mtԴՆԹ-ի մակարդակը եւ նվազեցրել բորբոքումները: Ինչպես պարզվել է, փոխպատվաստումից հետո սենոլիտիկներով մշակված ծեր օրգանների գոյատեւման մակարդակը համեմատելի է երիտասարդ դոնորների օրգանների գոյատեւման մակարդակի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...