Հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք կարող են ճանապարհորդել տարբեր մոլորակների միջև
Ճապոնացի գիտնականները փորձարարական հաստատում են գտել պանսպերմիայի վարկածի, որը պնդում է, որ կյանքի պարզ ձևերը կարող են ճանապարհորդել մոլորակների միջև և մնալ կենսունակ: Այս մասին գրում է Газета պարբերականը։
2018 թ.-ին Տոկիոյի դեղաբանության համալսարանի դոկտոր Ակիհիկո Յամագիշին և նրա գործընկերները աերոստատների միջոցով բակտերիաներ են հայտնաբերել մթնոլորտում՝ 12 կմ բարձրության վրա: Իմանալով, որ դրանք ստեղծում են գաղութներ և դիմացկուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ՝ գիտնականները որոշել են պարզել՝ արդյոք նրանք ունակ են գոյատևել տիեզերքում։
Փորձի ընթացքում բակտերիաների չորացրած ագրեգատները տեղադրվել են Միջազգային տիեզերակայանի տախտակամածից դուրս գտնվող հատուկ վահանակների վրա, ընդ որում, տարբեր հաստության ագրեգատները՝ տարբեր ժամանակահատվածով`մեկ, երկու և երեք տարով:
Երեք տարի անց պարզվել է, որ 0,5 մմ-ից հաստ ագրեգատների ներսում բակտերիաները գոյատևել են տիեզերական ճառագայթման և վակուումի պայմաններում: Դիտարկումները ցույց են տվել, որ չնայած ագրեգատների մակերևույթի վրա բակտերիաները մահանում են, սակայն դրանք ձևավորում են պաշտպանիչ շերտ, որը նպաստում է գաղութի գոյատևմանը:
Մեկ, երկու և երեք տարվա գոյատևման վերլուծությունը թույլ է տվել պնդել, որ 0,5 մմ-ից ավելի հաստություն ունեցող գաղութները կարող են 15-45 տարի գոյատևել Միջազգային տիեզերակայանի տախտակամածից դուրս:
«Արդյունքները ցույց են տվել, որ Deinococcus ռադիոակայուն բակտերիաները կարող են գոյատևել Երկրից դեպի Մարս և այնտեղից վերադարձի ճանապարհին, որը ամենակարճ ուղեծրով կտևի մի քանի ամիս», – բացատրել է Frontiers in Microbiology ամսագրում տպագրված աշխատության հեղինակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...