Անսպասելի ախտանիշներ. Դաստակները եւ կոճերը կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին
Դաստակների եւ կոճերի վիճակի որոշ փոփոխություններ կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին, նախազգուշացնում են Cancer Research UK կազմակերպության (Մեծ Բրիտանիա) մասնագետները:
Թոքի քաղցկեղը շատ տարածված եւ շատ նենգ հիվանդություն է: Այն կարող է բավական երկար ժամանակ ոչ մի ախտանիշ չառաջացնել, եւ երբ ախտանիշները սկսում են ի հայտ գալ, բուժման համար կարող է շատ ուշ լինել: Սակայն, ըստ բրիտանացի մասնագետների, երբեմն թոքերի քաղցկեղի մասին կարող են վկայել անսպասելի, քիչ հայտնի ախտանիշները: Դրանց թվում են դաստակների եւ կոճերի վիճակը: Այսպես, եթե կոճերն ու դաստակները այտուցվել են, եւ ցանկացած շարժում ցավ եւ անհանգստություն է առաջացնում, դա արդեն բժշկին դիմելու առիթ է:
Մասնագետների կարծիքով՝ այս երեւույթը կարող է վկայել հիպերտրոֆիկ թոքային օստեոարթրոպատիայի մասին, հազվագյուտ խանգարում, որին երբեմն բախվում են թոքի քաղցկեղով պացիենտները: Դա կարող է առաջանալ ուռուցքի կողմից արտադրվող միացությունների կամ այն նյութերի կողմից, որոնք օրգանիզմը արտադրում է՝ արձագանքելով դրա զարգացմանը:
Թոքային օստեոարթրոպատիայի այլ ախտանիշներից են.
մատների ծայրերի այտուցը,
գդալաձեւ եղունգները,
Այլ ախտանիշներ, որոնք կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին.
հազ, որը տեւում է երկու-երեք շաբաթ,
հազ, որն ավելի է սրվում՝ չնայած դրա երկարատեւությանը,
ցավ՝ շնչելիս կամ հազալիս,
կայուն շնչարգելություն,
անընդհատ հոգնածություն, էներգիայի անբավարարություն,
ախորժակի եւ քաշի անհասկանալի կորուստ:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...