Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը

Գերագույն հոգեւոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ԿԳՄՍՆ-ի կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ

Օգոստոսի 11-ին եւ 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից։

Մինչ ժողովի օրակարգային հարցերի քննարկումը ժողովականներն իրենց աղոթքը բարձրացրեցին Լիբանանում պայթյունի հետեւանքով զոհված անձանց, այդ թվում եւ հայորդիների համար՝ վշտակցություն հայտնելով նրանց հարազատներին, զորակցություն՝ Լիբանանի ժողովրդին։ Այս կապակցությամբ տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ տեղեկանալու տիրող իրավիճակին եւ հայ համայնքում առկա կարիքներին։ Ի զորակցություն տեղի հայ համայնքին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը փոխանցվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար։

ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու թեմական, կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինական ծրագրերին վերաբերող հարցեր, հայրենական-ազգային կյանքի զանազան խնդիրներ։ Ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը նախ անդրադարձ կատարեց հուլիս ամսին Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողություններին, դրանց հետեւանքով սահմանամերձ բնակավայրերին հասցված վնասներին, ինչպես նաեւ այս կապակցությամբ տարբեր երկրներում հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ տեղի ունեցած բախումներին: Այս մասին զեկույց ներկայացրեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանը մասնավորապես տեղեկացրեց այդ օրերին թեմի հոգեւոր դասի մատուցած ծառայությունների վերաբերյալ՝ երախտագիտությամբ արձանագրելով այդ օրերին Հայոց Հովվապետի մշտական հոգածությունը եւ ուշադրությունը: Առաջնորդը նաեւ ներկայացրեց ռազմական բախումների հետեւանքով բնակչության մոտ առաջացած կենցաղային եւ նյութական խնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված ծրագրերը։

Ժողովը դատապարտեց Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ սանձնազերծված սադրիչ պատերազմական գործողությունները՝ կարեւորելով այս առնչությամբ միջազգային հանրության գնահատականները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը։

Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ առաջնորդին եւ թեմի հոգեւորականաց դասին՝ ջանադիր ծառայությամբ հայոց բանակին եւ սահմանամերձ համայնքների ազգաբնակչությանը զորավիգ եւ նեցուկ լինելու համար։ ԳՀԽ անդամները եւս գոհունակություն հայտնեցին այդ ժամանակահատվածում թե Տավուշում եւ թե սփյուռքի տարբեր համայնքներում հայ եկեղեցականների իրականացրած կարեւոր առաքելության առնչությամբ։

Մասնավոր քննության առարկա դարձան Վիրահայոց թեմի Ջավախքի շրջանում հայ համայնքում վերջին օրերին տեղ գտած անցանկալի զարգացումները։ ԳՀԽ անդամները ցավ հայտնեցին կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ջավախահայությանը պահպանել միասնության ոգին։ Ընդգծվեց Ջավախքի փոխառաջնորդության հոգեւոր դասի հետեւողական ջանքերի անհրաժեշտությունը՝ ի խնդիր համայնքում համերաշխության եւ խաղաղության վերականգնման։

Գերագույն հոգեւոր խորհուրդն անդրադարձ կատարեց նաեւ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված Հանրակրթության պետական չափորոշչի եւ Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների նախագծերի շուրջ արտահայտված հանրային բազմաբնույթ մտահոգություններին։

Նյութի առնչությամբ զեկույց ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը արձանագրեց, որ հակառակ ԿԳՄՍ նախարարության հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, Հայոց Եկեղեցին գործնականում որեւէ կերպ չի ընդգրկվել չափորոշիչների մշակման գործընթացում: Ավելին` հրապարակված չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ եւ ժամանակագրական սխալներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով դուրս է բերվել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի գերակշիռ մասը:

Տեղեկացվեց, որ Հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ առկա մտահոգությունները ենթախմբի կողմից 2020 թվականի հուլիսի 10-ի թվակիր նամակով փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, որը սակայն առ այսօր, մնացել է անպատասխան:

Գերագույն հոգեւոր խորհուրդը, իր համամտությունը հայտնելով չափորոշիչների նախագծերի վերաբերյալ Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի արտահայտած դիրքորոշումներին, մտահոգություն արտահայտեց ԿԳՄՍ նախարարության լիազոր մարմինների հետ գործակցության եւ կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ։ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ հիշյալ գործընթացի վերջնարդյունքի պատասխանատվությունը սոսկ պետական մարմիններինը չէ, նաեւ բոլոր համազգային կառույցների ու հաստատություններին է, քանի որ կրթական բարեփոխումները պետք է միտված լինեն ազգային ինքնությամբ, հոգեւոր-ազգային արժեհամակարգը կրող քաղաքացու կերտմանը։

Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների ուսումնական գործընթացների մասին զեկույց ներկայացրեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

Մասնավորապես քննարկվեցին հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների ուսումնական ծրագրերը՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ հոգեւորականների նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ Գերագույն հոգեւոր խորհրդը կարեւորեց ապագա եկեղեցականների պատշաճ պատրաստությանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ Եկեղեցու առաքելության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իր կրթական հաստատությունների պարգեւած հունձքով։

Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ զեկույց լսեց Մայր Տաճարի նորոգության ընթացքի վերաբերյալ։ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականների ուշադրությանը ներկայացրեց կատարված աշխատանքները եւ առկա դժվարությունները։ Նշվեց, որ համավարակի տնտեսական ծանր հետեւանքների պատճառով դանդաղել է նաեւ Մայր Տաճարի նորոգության համար Հայրենիքում եւ սփյուռքում կազմակերպված համազգային հանգանակությունը։

Կարեւոր համարվեց, որ ջանքեր ներդրվեն Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները 2021 թվականին ավարտին հասցնելու համար։

ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին ներկայացված զեկույցը՝ իրենց գնահատանքը հայտնելով աստվածահաճո այս առաքելությանն իրենց նպաստը բերած բոլոր բարեսեր անհատներին ու հաստատություններին։

Եկեղեցական կյանքի բարենորոգության հարցերի, մասնավորաբար` Եկեղեցու անդամների կողմից հակաեկեղեցական գործողությունների շրջանակում կարգապահական կանոնների գործարկման մասին զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը համապարփակ անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու կանոններին, որոնք առնչվում են եկեղեցական, կարգապահական, դավանաբանական հարցերին եւ կարգավորում ներեկեղեցական կյանքը:

Քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել հանձնախումբ Եկեղեցու կանոնական եւ կարգապահական խնդիրներին առնչվող փաստաթղթի ստեղծման առաքելությամբ:

Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից հայրենիքում եւ սփյուռքի համայնքներում իրականացված սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեղեկացվեց, որ համավարակի հետեւանքների հաղթահարմանն ի նպաստ առ այսօր Մայր Աթոռի կողմից նախաձեռնված սոցիալական աջակցության, առողջապահական եւ կրթական ծրագրերի արժեքային համագումարը կազմել է 494.183.292 ՀՀ դրամ։ Հայաստանում եւ Արցախում պարենային սննդի բաշխման ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 69.724 անձի։

Ժողովականներն անդրադարձ կատարեցին համավարակի հետեւանքով երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակին եւ հավատավոր ժողովրդին օգնություն ցուցաբերելու ապագա ծրագրերին։

Ժողովն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց ժողովականներին օգտաշատ քննարկումների համար, որոնք պիտի նպաստեն Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։