ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը
ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվն ուրբաթ գերազանցել է 160 000-ը եւ կազմել է կորոնավիրուսի հետեւանքով բոլոր մահվան դեպքերի շուրջ մեկ քառորդը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։
Ընդ որում՝ գործակալությունն ընդգծում է որ առաջիկայում երկրում նախատեսվում է բացել դպրոցները։
Երկրում վերջին տվյալներով գրանցվել է COVID-19-ի հետեւանքով 160 003 մահվան դեպք, վարակվել է 4. 91 մլն մարդ։
Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը հատկապես բարձր է 23 նահանգներում։ Առավելագույն թվով մահվան դեպքեր են գրանցվել Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում եւ Տեխասում։
ԱՄՆ-ն աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը վիրուսով վարակվածների եւ մահացածների թվով։
Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տան՝ COVID-19-ի հարցերով համակարգող, բժիշկ Դեբորա Բիրքսը նախազգուշացրել է, որ Բոստոնը, Դետրոյթն ու Վաշինգտոնը կարող են բախվել կորոնավիրուսի նոր բռնկումների հետ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...