Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Գիտություն

Առաջարկվող չափորոշիչները մեթոդական եւ թեմատիկ առումով անընդունելի են

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հայտարարություն է տարածել հանրակրթության Հայոց լեզվի եւ գրականության չափորոշչի եւ ծրագրերի մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, քննարկելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած Հայոց լեզվի եւ գրականության չափորոշիչները, խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ, մերժում եւ անընդունելի է համարում այն թե՛ բովանդակային եւ թե՛ կառուցվածքային ու մեթոդական առումներով:

Գրականության ինստիտուտը, հավաստելով իր պատրաստակամությունը անվարձահատույց աջակցելու «Հայ գրականության» չափորոշչի եւ ծրագրերի ձեւավորմանը, նոր դասագրքերի կազմմանը, հայտնում է հետեւյալ նկատառումները.

1.Նախագիծը սահմանում է առարկայի անվանումից հանել «հայ» բառը եւ Հայ գրականությանը հատկացված ժամաքանակի եւ ծավալի կրճատմամբ դասաժամեր հատկացնել համաշխարհային գրականության առանձին երկերի ուսումնասիրությանը։ Հայկական ինքնությունը նշանակիր է իր լեզվով, պատմությամբ, գրականությամբ, արվեստով, ուղիղ իմաստով՝ իր հոգեւոր ստեղծումների պատմությամբ։ «Գրականություն» առարկան միջին դասարանների համար է, բարձր դասարաններում պետք է դասավանդվի «Հայ գրականություն» առարկան ՝ ըստ ժամանակագրության ներառելով հայ հին եւ միջնադարյան, դասական եւ ժամանակակից գրականության կարեւոր հեղինակներին ու նրանց ստեղծագործությունները։

2.Նախագծի կարգա-հասկացութային բառապաշարում եւ չափորոշիչներում չկան Հայրենիք, ազգային ինքնություն, հոգեկերտվածք, ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ եւ ազգակազմիչ այլ հասկացություններ, որոնց բացակայությունը պարզապես կազմաքանդում է հայ դպրոցն ու սովորողի ազգային նկարագիրը՝ վերածվելով ազգային անվտանգության հիմնախնդրի։

3.Արտասահմանյան գրականությունը ներկայացնող հեղինակներն ընտրված են անհասկանալի կամայականությամբ, հաճախ՝ սիրողական աղբյուրներից կամ կայքերից կատարված պատճենումով։ Ընտրության այդօրինակ սկզբունքների վերաբերյալ չկա մասնագիտական պատշաճ մեկնաբանություն։ 10-12-րդ դասարանների հայ գրականության դասագրքերից պետք է հանել Արտասահմանյան գրականությանը վերաբերող նյութերը: Ողջունելի կլինի, եթե «Արտասահմանյան գրականություն» առարկային հատկացվի առանձին դասընթաց:

4.Վերականգնել Հայ գրականության դասավանդման ժամանակագրական սկզբունքը՝ մերժելով սեռաժանրային բաժանման մոտեցումը: Գրականության սեռաժանրային բաժանման ընտրված մեթոդը տրոհում է ժամանակագրական շղթան՝ դրվագային ընթերցումների մեջ տարրալուծելով գրականության պատմության ընդհանրական պատկերը, ապա ազգային հիշողությունը, որ անպայմանորեն կապակցված է ժամանակ, տեղ, ինքնության շրջանակ հասկացություններին։ Գրական ամեն երկ քննելի է իր ժամանակի մեջ, պատմական ու սոցիալ-քաղաքական մի միջավայրում, որ ոչ միայն ազգային կենսագրությունն է բնորոշում, այլեւ նրա տեղն ու դերակատարությունը համաշխարհային պատմության շարժընթացում։

5.Անկախ նրանից, թե 7-9-րդ դասարանների գրականության դասագրքերում ինչ տեղ կտրվի հայ պատմագրությանը եւ միջնադարյան տարբեր հեղինակներին, 10-րդ դասարանի դասագիրքը պետք է սկսել նախագրային շրջանով, ապա անցում կատարել 5-րդ դարի հայ պատմագրությանը եւ շարունակել ըստ ժամանակային ընթացքի:

6.Չկան անհասկանալի կամ դժվարընկալելի հեղինակներ, այդ թվում եւ Նարեկացին: Կարող են լինել նյութի մատուցման անհաջող եղանակներ: Տրոհումը, ուսուցչի կամքով կամ նախասիրությամբ այս կամ այն երկի ընտրությունը կազմաքանդում են գիտելիքի հիմքը կամ առարկայի միջուկը, որի տիրույթում է ձեւավորվում տվյալ առարկայի իմացաբանությունը՝ նախատեսված ազգային դպրոցն ավարտած քաղաքացու համար։ Կամընտրությունը կարող է ստվերում թողնել որոշ հեղինակների եւ նրանց ստեղծագործությունները:

7.Պարտադիր վերականգնել հայ դասական եւ սփյուռքահայ գրականության՝ ծրագրից դուրս մնացած հեղինակներին: Կամայականության կամ անհետեւողականության արդյունքում զարմանալիորեն կրճատվել է Հայ նոր գրականության ծրագիրը։ Այս շրջանի գրականության դասընթացից դուրս են մնացել մի շարք կարեւոր հեղինակներ եւ ստեղծագործություններ: Լրացուցիչ գրականության ցանկ են տեղափոխվել Գաբրիել Սունդուկյանը, Ռափայել Պատկանյանը, Կոստան Զարյանը եւ մի շարք այլ հեղինակներ։ Գրեթե բացակայում է Սփյուռքահայ շուրջ մեկդարյա գրականությունը։ Սփյուռքը հիշվում է միայն 11-րդ դասարանում ուսուցանվող Զահրատով:

8.Տարանջատել «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաները։ Դրանք ունեն թե´ առարկայակազմիչ, թե´ մեթոդական առանձին գործիքներ, եւ գործիքակազմի նույնացումը ստեղծում է միայն անկազմակերպ եւ խառնաշփոթ վիճակ, միջառարկայական այնպիսի սահմաններ, որոնք բնորոշ չեն առարկաներից յուրաքանչյուրին առանձին –առանձին։

9.Անկախ նրանից, թե ժամանակակից հայ գրականությունն ինչ հարաբերակցությամբ կներկայացվի ընդհանուր ծրագրում, բացառել այնպիսի ստեղծագործությունների ընդգրկումը, որոնք դուրս կլինեն տարիքային դաստիարակության ու հոգեբանության շրջածիրից եւ իրենց բացասական կնիքը կարող են թողնել երեխաների մտածողության վրա:

10.Ներկայացվող չափորոշիչները մեթոդական եւ թեմատիկ առումով թերի եւ անընդունելի են։ Առաջարկում ենք նախ թեմատիկ ծրագիր մշակել, որում հստակ կներկայացվի հայ գրականության պատմության ընթացքը, հեղինակներից յուրաքանչյուրի կյանքը եւ ստեղծագործությունները, այնուհետեւ դրանք դնել համապատասխան մեթոդական եւ դասավանդման ձեւերի մեջ:

11.Անվստահություն հայտնելով գործող հանձնախմբին՝ ԳԱԱ Գրականության ինստիտուտն առաջարկում է «Հայ գրականության» եւ «Հայոց լեզվի» առարկայական չափորոշիչների ձեւավորման համար ստեղծել նոր հանձնաժողովներ՝ ներկայացուցիչներ ընդգրկելով Երեւանի պետական եւ մանկավարժական համալսարանների համապատասխան ամբիոններից, ՀՀ ԳԱԱ գրականության եւ լեզվի ինստիտուտներից»։