Հայաստանը կորոնավիրուսից 1 մլն բնակչին բաժին ընկնող մահվան դեպքերի թվով աշխարհում 21-րդ տեղում է
Հայաստանն աշխարհում կորոնավիրուսից 1 մլն բնակչին բաժին ընկնող մահվան դեպքերի թվով բարձրացել է 21-րդ տեղ: Պանդեմիայի ողջ ընթացքում Հայաստանում գրանցվել է մահվան 711 դեպք (6-ը՝ վերջին մեկ օրում) . 1 մլն բնակչին բաժին է ընկնում 240 դեպք:
Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 37 390 դեպք, 73 նոր դեպք է գրանցվել վերջին մեկ օրում: Սակայն հարկ է նշել, որ կիրակի անցկացվել է ընդամենը 314 թեստավորում, ինչով էլ պայմանավորված է նոր դեպքերի ցածր թիվը:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ փաստացի բուժվում է 9793 մարդ, ապաքինվել է 26 665 մարդ, մահացել 711 պացիենտ:
Իշխանությունների խոսքով՝ «այլ հիվանդությունների պատճառով» մահացել է կորոնավիրուսով վարակման 221 պացիենտ (1 պացիենտ վերջին մեկ օրում): Այդպիսով, մահվան դեպքերի թիվը հասել է 932-ի:
Նշենք, որ 1 մլն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով առաջին տեղում է Սան Մարինոն (1238), երկրորդ տեղում է Բելգիան (847), երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (674):
Իսկ մահվան դեպքերի բացարձակ թվով առաջատար են ԱՄՆ-ը (149 849), Բրազիլիան (87 052) եւ Մեծ Բրիտանիան (45 752)


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...