Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Գիտություն

Այն ինչ անում է ԿԳՍՄ նախարարությունը՝ խայտառակություն է եւ վտանգավոր

Սերժ Սրապիոնյանը գրում է.

Մի առիթով արդեն ասել եմ, որ ՖԲ-ով չեմ սիրում հանդես գալ։ Բայց, ինչպես ասում են, մարդը որոշում է, Աստված տնօրինում։ Այս անգամ խախտում եմ իմ իսկ սկզբունքը ՀՀ ԿԳՄՍ նախարարարության պարտադարանքով։

Այո՛, պարտադրանքով, քանի որ դպրոցական կրթության ծրագրերի այն չափորոշիչները, որ սույն գերատեսչությունը ներկայացրել է իբր քննարկման, այլ կերպ, քան խոսելու պարտադրանք, չես անվանի։ Այդ «փաստաթղթի» շարադրանքի՝ իբրև անգրագիտության դասական օրինակի մասին մասնագետները ( Հրաչռւհի Փալանդուզյան, Լևոն Սարգսյան և այլք) արդեն հիմնավոր ու սպառիչ խոսել են։

Իմ խոսքը տվյալ փաստաթղթի բովանդակությանն է վերաբերում, ու նաև նրա հակազգային ու հայակործան նպատակներին։ Եվ սա չափազանցություն չէ։ Ի մասնավորի՝ նկատի ունեմ «Գրականություն» առարկայի ծրագիրը, ավելի ճիշտ՝ հակածրագիրը։ Նախ ասեմ, որ տողերիս հեղինակը բոլորովին վերջերս մասնակցել է ՀՌ-ի կազմակերպած մի քննարկման, որին մասնակցում էին հայ ժողովրդի պատմության մասնագետ ուսուցչուհի, կրթության գծով փորձագետ, ԲՈԿ-ի նախագահի տեղակալ(չգիտեմ դեռ շարունակում է պաշտոնավարել, թե ոչ, բայց դա կարևոր չէ) Ա. Մխիթարյանը և չափորոշիչները կազմողների խմբից երիտասարդ փորձագետ Ա. Թորոսյանը։

Այս մասնագետի մասին ես մի առիթով արդեն խոսել եմ։ Գրագետ, իր գործի գիտակ և սրտացավ մասնագետ է պ. Թորոսյանը։ Գոնե այն ժամանակ տպավորությունն այդպիսին էր։ Փաստաթղթի հրապարակումը, սակայն, որոշ չափով վերպահությունների տեղիք տվեց։ Նախ՝ պ. Թորոսյանը, պարզվում է, «Ֆիզիկա» առարկայի ծրագրերի կազմողների խմբում է, մինչդեռ քննարկում Հայ Եկեղեցու պատմութուն և Հայոց լեզու առարկաներին էր նվիրված։ Ապա՝ փորձագետը մասնակիցներին հավաստիացրեց, որ կոնկրետ առարկայացանկ դեռ գոյություն չունի, մինչդեռ այսօր արդեն հրապարկվել են թե՛ առարկաները և թե՛ դրանց բովանդակությունը։

Մնում է մտածել, թե պ. Թորոսյանը կա՛մ չէր տիրապետում իրողությանը, կա՛մ խուսափում էր իրականություն ներկայացնելուց։ Երկու դեպքում էլ , մեղմ ասած, անընդունելի մոտեցման հետ գործ ունենք։ Ինչևիցե, դառնանք գրականության չարաբաստիկ չափորոշիչներին։ Ստորև կխոսեմ ոչ շատ մանրամասնորեն՝ թողնելով դա ավելի հարմար տեղի և ժամանակի, և կներկայացնեմ մի քանի, իմ կարծիքով առավել կարևոր խնդիրներ։ Հայ աշակերտը, պատկերացնու՞մ եք, սովորելու ոչ թե ՀԱՅ գրականություն, այլ պարզապե՛ս գրականություն։ Եվ սա դեռ սկիզբն է։

Պարզվում է նաև՝ հին և միջնադարի գարականություն, որպես այդպիսին, չենք ունեցել, միայն Նահապետ Քուչակ և Սայաթ Նովա ենք ունեցել, այն էլ ոչ իբրև ուսումնասիրվող հեղինակներ, այլ ընդամենը համեմատության համար։ Թե ինչով և ինչքան են խանգարում Մ. Մաշտոցը, Մ. Խորենացին, Եղիշեն, Այգեկցին, Գոշը, Բուզանդը և միջնադարի մյուս մեծերը հայ աշակերտին «վերլուծելու» և «ինքնուրույն մտածողություն ձևավորելու», հայտնի է միայն Սատանային և մեկ էլ սույն «քյալլագյոզության» հեղինակներին։ Նախկինում հայ գրականության դասընթացին զուգահեռ դպրոցականը սովորում էր նաև ռուս գրականություն։

Ծրագրում անգամ հպանցիկ հիշատակում չկա նման գրականության գոյության մասին։ Թե համամարդկային ինչ արժեք է ռուսաց գրականությունը, վկայում են մերոնք և այլերը։ Թումանյանը վկա։ Չեմ էլ ուզում խոսել այն մասին, թե այն ինչ դերակատարություն է ունեցել հայ նոր գրականության ձևավորման և զարգացման ընթացքի վրա։ Վկան՝ դարձյալ Թումանյանը։ Ինչ եղավ արևմտահայ գրականության ճակատագիրը Ցեղասպանությունից հետո, նույնպես կարևոր չէ։ Այն պարզապես անհետացավ։ Սիրելի՛ հայրենակիցներ, հասկանու՞ մ եք, աշխարհում չեն եղել գլոբալացվող աշխարհի ամենակուլ երախում անհետացող հայ մարդու ճակատագրով մտահոգ շահնուրներ, հայ լեզվի ու եկեղեցու սիրահար ու ջատագով թեքեյաններ, նոր հայրենիքի հաջողություններով ուրախացող և սայթաքումներից սրտի ցավ ունեցող եսայաններ ու կոստանզարյաներ, չեն եղել ու չկան մուշեղիշխաններ, համաստեղներ, օշականներ ու մնձուրիներ։

Չեն եղել ու չկան։ Սփյուռք չկա ուղղակի։ Երջանիկ բացառություն է միայն Զահրատը։ Թե ինչ չափանիշով ու սկզբունքով, դարձյալ միայն «քյալլագյոզներին» է հայտնի։ Հա, չմոռանանք, նաև Սատանային։ (Բառը մեծատառով եմ գրում՝ նրա հետևորդներին չտխրեցնելու համար)։ Արդի կամ ժամանակակից գարականությունն արդեն վատ երազի պես մի բան է։ Դասական գրողների մեծ մասին ցանկից թողել են դուրս, փոխարենը աշակերտին «վերլուծել» են սովորեցնում թեկուզ շնորհալի, բայց գրականության մեջ նոր-նոր միայն առաջին քայլերն անող Գրիգի, Պաչյանի, Օհանյանի գրականությունով։

Լավ է, գոնե մեկ բանաստեղծությամբ հիշատակվում են Խաչիկ Մանուկյանի ու Հուսիկ Արայի անունները: Էլ չասեմ Թ. Տոնոյանի մասին, որի բանաստեղծությնները երգի են վերածվել, իսկ դրանցից մեկը արդեն քանի տարի է՝ կատարվում է Ապրիլ 24-ին։

Իսկ վաստակաշատ ու ճանաչված գիտնականն այսօր պատեհապաշտ, գավառացի ու տգետ էր անվանում բոլոր նրանց, ովքեր օվացիաներ չեն կանչու այս կառավարությանը։ Դուք, մեծարգո արվեստաբան, կծափահարե՞ք հայոց լեզվի, հայ գրականության ու մշակույթի գլխին «դալլաքություն» անողներին։ Ես հարցնում եմ Ձեր մեծ վաստակի առաջ անկեղծ խոնարհումով և առանց հեգնանքի։ Ես չէի անի։ Եվ սա դեռ ամենը չէ։