Դարի հարցը. Տղամարդու ուղեղն արդյոք տարբերվո՞ւմ է կնոջ ուղեղից
Տղամարդու ուղեղն արդյոք տարբերվո՞ւմ է կնոջ ուղեղից: Այս հարցը վաղուց ի վեր հուզում է շատերին՝ ե՛ւ գիտնականներին, ե՛ւ սովորական մարդկանց: Այս թեմայով շատ հետազոտություններ են անցկացվել, եւ այսօր եղած տեղեկությունների պարզաբանմանն օգնել է նեյրոկենսաբան եւ ճառագայթային ախտորոշման բժիշկ Աննա Խորուժայան:
«Ինչպե՞ս տեսնել կենդանի ուղեղը» թեմայով առցանց քննարկման ժամանակ մասնագետը նշեց, որ իրականում միջինվիճակագրական տղամարդու ուղեղը միջինվիճակագրական կնոջ ուղեղից ավելի քիչ է տարբերվում, քան երկու առանձին մարդկանց ուղեղները՝ անկախ նրանց սեռից: Սա նշանակում է, որ եթե տղամարդու եւ կնոջ ուղեղի հազարավոր հետազոտությունների հիմքի վրա ստեղծվի միջինվիճակագրական տղամարդու եւ կնոջ ուղեղ, դրանց միջեւ գրեթե չեն լինի տարբերություններ: Բայց միաժամանակ մի մարդու ուղեղը կարող է մեծապես տարբերվել մյուսի ուղեղից:
«Մեր անհատական տարբերություններն անգամ ավելի նկատելի են՝ անկախ սեռից, քան միջսեռային համալիր տարբերությունները: Այս պատճառով անատոմիայի մեջ չկա կնոջ եւ տղամարդու ուղեղի ոչ մի տարբերակ»,- ասել է մասնագետը:
Սակայն որոշ տարբերություններ կարելի է գտնել տղամարդու եւ կնոջ ուղեղի ֆիզիոլոգիայի, նեյրոնային ցանցերին կառուցվածքի մեջ: Այսպես՝ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ միկրոկառուցվածքում տարբերություններ կան բջիջների մակարդակում, մոլեկուլների մակարդակում:
«Հետազոտողները պարզել են, որ կան այնպիսի բջիջներ, որոնք դասվում են գլխուղեղի բջիջների երկրորդ տեսակին, գլիայի բջիջներին: Դրանք միկրոգլիայի բջիջներն են: Կարելի է ասել, որ սա գլխուղեղի սեփական իմունային պաշտպանական համակարգն է: Կնոջ միկրոգլիան եւ տղամարդու միկրոգլիան իրարից շատ լավ են տարբերվում: Տղամարդու միկրոգլիան ավելի ակտիվ է, այն ավելի շուտ է արձագանքում որեւէ վտանգի, բայց եւ ավելի արագ էլ մահանում է, երբ այդ վտանգը վերացնում է: Իսկ կնոջ միկրոգլիան ավելի կանոնավոր է, ավելի ընտրողական է, ավելի դանդաղկոտ, բայց եւ ավելի քիչ է մահանում եւ մի փոքր այլ կերպ է պաշտպանում կնոջ ուղեղը»,- ասել է մասնագետը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում