Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու՝ 736 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 24 645 է
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24 645-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 426 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 139 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 565-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 116, փաստացի բուժվողներինը՝ 10 964 (մեկ օրում ավելացել է 531-ով): Մեկ օրում թեստավորվել է 2066 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 109 173 քաղաքացի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում