Ալի Բաբան եւ 88 ավազակները
Հայաստանի խորհրդարանը երբեք այսքան անդեմ մեծամասնություն չի ունեցել, երբեք այսքան առանց մտածելու քվեարկող զանգված չի ունեցել, երբեք այսքան ագրեսիվ հնազանդ մեծամասնություն չի ունեցել:
Ալի Բաբան եւ նրա 88 ավազակները հիմա էլ որոշել են աշխարհի աչքի առաջ, ծաղրելով Վենետիկի հանձնաժողովին պետական հեղաշրջում իրականացնել, սահմանադրական կարգ խախտել: Զավեշտն այն է, որ իմքայլականների առաջնորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեղքն ամբողջությամբ բարդում է 88 պատգամավորների վրա:
Նիկոլ Փաշինյանը դիմեց Վենետիկի հանձնաժողով, հաշվի չառնելով անգամ Վահագն Հովակիմյանի այն ցնցող դիտարկումը, թե Ջանի Բուքիկիոն կաշառվել է նախկին իշխանությունների կողմից, ստացավ պատասխանը եւ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման բեռը գցեց ԱԺ-ի վրա։
Ուշադրություն, վերջում ստացվելու է այնպես, որ այս ամենը ոչ թե կառավարությունն է նախաձեռնել, այլ հենց 88 ավազակ-պատգամավորները, որոնց համար խնդիր չէ օրենքի ամենակոպիտ խախտումներով, սահմանադրական կարգը խախտելով որոշումներ ընդունելը:
Այսօր լրջագույն խնդիրների դեմ պայքարելու փոխարեն, շարունակում են պայքարը ՍԴ դատավորներից ձերբազատվելու ուղղությամբ: Տպավորություն է, թե կորոնավիրուսային համավարակն այս իշխանություններին, կառավարող ուժին հետաքրքրում է այնքանով, որքանով թույլ կտա այս իրավիճակն օգտագործել իշխանությունն ամբողջովին բռնազավթելու համար:
Եթե հանկարծ պատգամավորները գնան այս քայլին, այս ակնհայտ ապօրինի, հակապետական, հակասահմանադրական գործողությանը եւ որոշեն մի քվեարկությամբ ազատվել Սահմանադրական դատարանի իրենց համար անցանկալի դատավորներից եւ նախագահից, ապա մեկ վայրկյանում ամբողջովին պտգամավորից կվերածվեն ավազակների:
Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է շտապել զգուշացնել, որ իմքայլականները չգնան այս քայլին, բայց հուսալ, որ բանականությունը կհաղթի եւ իմքայլականները կանգ կառնեն եւ չեն գնա հանցագործության, միամտություն կլինի:
Ընդամենն արձանագրենք, որ եթե իմքայլականները կողմ քվեարկեն այս հակասահմանադրական օրինագծին, ապա մեկ վայրկյանում ամբողջովին եւ իրենք եւ կառավարությունը կկորցնեն լեգիտիմությունը եւ մենք գործ կունենանք ոչ լեգիտիմ եւ խիստ վտանգավոր վարչախմբի հետ:
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...