Նիկոլ Փաշինյանի լռության պատճառը
Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, եւ որը ջանք ու եռանդ չխնայեց Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ դարձնելու համար, մինչեւ հիմա բառ անգամ չի ասել իր հովանավորյալի լկտի պահվածքի եւ վերջին գրառման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը լռում է: Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը հերթական անգամ աչքի է ընկել ցինիկ պահվածքով եւ տեղադրելով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի եւ նրա մանկահասակ որդու լուսանկարը ատելությամբ լեցուն գրառում արել, որն արդեն դատապարտվել է շատերի, այդ թվում ՄԻՊ Արման Թաթոյանի, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը լռում է եւ համառորեն չի ցանկանում իր պաշտպանության տակ վերցնել աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր Ռոման Ամոյանին, որին մեկ տասնյակից ավելի ոստիկաններ մի կերպ գետնին տապալեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին եւ բերման ենթարկեցին: Նիկոլ Փաշինյանը լռում է: Նա կարծես մտադրություն չունի պաշտպանել, իր պաշտպանության տակ վերցնել արժանապատիվ մարզիկին: Հիշեցնենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը շտապեց իր պաշտպանության տակ վերցնել Մել Դալուզյանին, որի համար կամ որի մասին պետական միջոցներով անգամ ֆիլմ են նկարել:
Նիկոլ Փաշինյանը լռում է նաեւ քաղաքապետ Հայկ Մաությանի պահվածքի կապակցությամբ: Ընդ որում, հենց Նիկոլ Փաշինյանը երեւանցիներին պարտադրեց եւ համոզեց նրան քաղաքապետ դարձնել: Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս փողոց, դիմակներ բաժանում, մինչդեռ Հայկ Մարությանը, նույն ինքը Կարգին Հայկոն շարունակում է ինքնամեկուսացումը, համառ ինքնամեկուսաքցումը: Հանրությունը սպասում է Հայկ Մարությանի պահվածքի, գործելաոճի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, բայց վարչապետը համառորեն լռում է:
Ո՞րն է Փաշինյանի համառ լռության պատճառը: Վարկածները շատ են, բայց դրանք կարեւոր չեն: Կարեւորն այն է, որ Փաշինյանի լռությունը շատ խոսուն է: Նա չի դատապարտում ատելության խոսք տարածող Ստյոպա Սաֆարյանին, նա չի դատապարտում Ռոման Ամոյանի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած ոստիկաններին, նա չի դատապարտում իրեն դասալիքի նման պահող Հայկ Մարությանին:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ