Ասպիրինն արդյոք կարո՞ղ է օգնել դեպրեսիայի կանխարգելմանը
Ասպիրինն արդյունավետ չէ դեպրեսիայի կանխարգելման գործում. ասպիրինի 100 միլիգրամի ամենօրյա ընդունումը չի նվազեցրել տարեցների մոտ դեպրեսիայի զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry-ում:
Գիտնականներից շատերի կարծիքով՝ դեպրեսիան կարող է ունենալ «բորբոքային» պատճառներ, հայտնում է medportal.ru-ն: Համապատասխանաբար՝ հակաբորբոքային դեղամիջոցները դիտարկվում են որպես այս հիվանդության կանխարգելման եւ բուժման պոտենցիալ միջոց:
Նոր հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ տարեցների շրջանում փոքր դեղաչափով ասպիրինի կանոնավոր ընդունումը դեպրեսիան չի կանխում: Սա, այդուհանդերձ, չի նշանակում, որ պետք է հրաժարվել դեպրեսիայի զարգացման «բորբոքային» տեսությունից:
Նոր հետազոտությունն ավելի խոշոր՝ ASPREE trial հետազոտության մասն է, որոնք մշակվել էին տարբեր հիվանդությունների կանխարգելման մեջ ասպիրինի արդյունավետությունը ստուգելու համար: Դրա շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են 65 տարեկանից ոչ փոքր գրեթե 20 հազար մարդու տվյալները, որոնց հետազոտել են շուրջ 4,7 տարի: Վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարդկանց շրջանում, որոնք օրական ընդունում են ասպիրինի 100 միլիգրամ, դեպրեսիան հանդիպում է գրեթե նույնքան հաճախ, ինչպես պլացեբո ընդունող մարդկանց շրջանում: Գրեթե նույնպիսին է եղել նաեւ 2 խմբերի մասնակիցների շրջանում դեպրեսիայի պատճառով հոսպիտալացման տարածվածության ցուցանիշը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել