Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Գիտություն

Ճանաչեք հիվանդությունները. կորոնավիրուսային վարակ COVID-19

Որոշ հիվանդությունների մասին Դուք կյանքում չեք լսել, եթե, իհարկե, Դուք բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց հետ մարդը կարող է բխվել եւ դրանց մասին չիմանալ:

NEWS.am Medicine-ի նոր խորագրում ներկայացնում ենք հիվանդություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուրը, որպեսզի պատկերացում ունենա, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ անել, եթե վարակվել եք:

Այսօրվա թեման կորոնավիրուսային վարակ COVID-19 է: Ընդամենը մի քանի ամիս առաջ այս հիվանդության մասին դեռ ոչ ոք չէր լսել, այն այսօր ամենաքննարկվող թեման է ամբողջ աշխարհում:

Ի՞նչ է այսօրվա դրությամբ հայտնի COVID-19-ի մասին.

Ի՞նչ է COVID-19-ը

Վարակիչ հիվանդություն, որի հարուցիչն է SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը:

2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում բռնկվեց COVID-19-ը: Այն հաշված ամիսների ընթացքում տարածվեց աշխարհի այլ երկրներում եւ վերածվեց գլոբալ պանդեմիայի:

Մինչ այդ հայտնի էին այլ կորոնավիրուսներ, որոնցից որոշները կարող են մարդու մոտ ոչ մեծ ռեսպիրատոր վարակներ առաջացնել, օրինակ՝ սեզոնային ՍՇՎ, այլ կորոնավիրուսներ կարող են հանգեցնել ավելի լուրջ ախտաբանական վիճակների զարգացման, օրինակ՝ մերձարեւելյան ռեսպիրատոր համախտանիշ եւ ծանր սուր ռեսպիրատոր համախտանիշ:

Փոխանցման ուղիները

Նոր կորոնավիրուսը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակված մարդու կողմից հազի, փռշտոցի միջոցով կամ նրա հետ զրույցի ժամանակ:

Հնարավոր է վարակվել նաեւ մարդկանցից, որոնք հիվանդության որեւէ ախտանիշ չունեն: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում սոցիալական հեռավորություն պահպանել եւ դիմակ կրել:

Հնարավոր է նաեւ վարակվել՝ դիպչելով առարկաներին եւ մակերեսներին, որոնց վրա կարող են կուտակվել վիրուսներով կաթիլները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չդիպչել դեմքին եւ անընդհատ լվանալ ձեռքերը օճառով կամ մշակել հակասեպտիկ միջոցներով:

Ախտանիշներ

COVID-19-ի հիմնական ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, չոր հազ եւ հոգնածություն: Սակայն վերջերս նշվում են նաեւ այլ ախտանիշներ, օրինակ՝ հոտառության կորուստ, մկանային ցավ, հոդացավ, լուծ, ցան, ձեռքերի եւ ոտքերի մատների վրա մաշկի գույնի փոփոխություն:

Վարակվածների մեծամասնության մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի: ԱՀԿ տվյալներով՝ պացիենտների 80 տոկոսն ապաքինվում է առանց հոսպիտալացման անհրաժեշտության: Սակայն 5 դեպքերից 1-ը ծանր ընթացք ունի: Պացիենտների մոտ զարգանում է թոքաբորբ, թթվածնաքաղց եւ այլ բարդացումներ: Ռիսկը մեծ է հատկապես տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, օրինակ՝ սրտի եւ թոքերի հիվանդություն, հիպերտոնիա, շաքարային դիաբետ, քաղցկեղ:

Սակայն մասնագետները հիշեցնում են, որ կորոնավիրուսով կարող է վարակվել յուրաքանյուրը, նույնիսկ՝ երիտասարդ եւ առողջ մարդիկ:

Ռիսկի խմբեր

Ինչպես նշեցինք, ռիսկը մեծ է տարեցների եւ ուղեցկող քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Երեխաներն ու չափահասները քիչ հակված են բարդությունների զարգացման ռիսկին, սակայն նրանք եւս պետք է զգույշ լինեն:

Բացի այդ, որոշ երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման հետեւանքով կարող են զարգանալ Կավասակիի հիվանդություն հիշեցնող ախտանիշներ:

Պաշտպանություն

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է հետեւել հիգիենայի կանոններին: ԱՀԿ մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն 1 մետր հեռավորություն պահպանել:

Հասարակական վայրերում խորհուրդ է տրվում դիմակ կրել: Ցանկացած մակերեսի դիպչելուց հետո ձեռքերը պետք է պարտադիր լվանալ կամ ախտահանել սպիրտ պարունակող միջոցներով:

Հազի կամ փռշտոցի ժամանակ խորհուրդ է տրվում բերանը փակել կտորով, ապա այն նետել եւ լավանալ ձեռքերը:

Ախտորոշում

Նոր կորոնավիրուսի ախտորոշման ժամանակ ընդունվում են անալիզներ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով: Կան նաեւ էքսպրես թեստեր, սակայն դրանց արդյունքները քիչ ճշգրիտ են:

Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած թոքաբորբի ախտորոշման համար կիրառվում են ռենտգեն կամ ԿՏ:

Բուժում

Այսօր աշխարհում բազմաթիվ հետազոտություններ են անցկացվում դեղամիջոց գտնելու ուղղությամբ: Հիվանդանոցներում հաճախ սիմպտոմատիկ բուժում է իրականացվում, ինչպես նաեւ կիրառվում են դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունը դեռ չի ապացուցվել:

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չկա, սակայն ամբողջ աշխարհում լաբորատորիաներում աշխատում են դրա ստեղծման ուղղությամբ:

Վերջաբանի փոխարեն

COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը կարող է ընթանալ առանց որեւէ ախտանիշի կամ էլ ծանր ընթացք ունենալ: Այսօր չկա կորոնավիրուսի դեմ դեղամիջոց, որի արդյունավետությունը ապացուցվել է: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել բոլոր կանոնները:

Վարակվելուց խուսափելու համար պետք է պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ կրել հասարակական վայրերում եւ հետեւել հիգիենայի կանոններին: